Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Սիրված երգեր, հույզեր ու կարոտ․ Արթուր Գրիգորյանին նվիրված համերգային երեկոն, հայ արտիստների ապրումներն ու հուշերը (ֆոտո)

10:29, 29 հուլիսի

Սիրելի ուսուցիչ, իր գործի անգերազանցելի վարպետ, հայր, ընկեր ու մեծ մարդ՝ այսպիսին են հիշում հայ արտիստները ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին, որի հիշատակին նվիրված համերգը համախմբել էր բոլորին սիրված երգերի ու թանկ հուշերի ներքո։ «Երեկ, այսօր, հավերժ․․․» խորագիրը կրող համերգային ծրագիրը երկու տարի առաջ քննարկվել էր Արթուր Գրիգորյանի հետ․ նրա մահից հետո դուստրը՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանն, ու թատրոնի հին ու նոր սերնդի սաները՝ համախմբվելով ռեժիսոր Արթուր Մանուկյանի, Տիգրան Վիրաբյանի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որոշեցին կյանքի կոչել Գրիգորիչի մտքերը՝ դրանք վերակենդանացնելով հենց նրա պատկերացումների համաձայն։ 

ARS_5146.JPG (193 KB)

Հիշողություններով ու հույզերով լի համերգն իրողություն դարձավ երեկ՝ հուլիսի 28-ին։ Երեկոյի հանդիսավարներներն էին Ավետ Բարսեղյանն ու Անիտա Հախվերդյանը, ելույթ ունեցան Անդրեն, Սարոն, Էրիկ Կարապետյանը, Արա Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը,  Ալլա Լեւոնյանը, Արթուր Իսպիրյանը, Միշան, Երգի պետական թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչները։ Ետնաբեմում արտիստները լրագրողների հետ կիսվեցին Արթուր Գրիգորյանի մասին իրենց հուշերով ու նրանից մնացած ամենաթանկ խորհուրդներով։

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ ամեն ինչ արվել էր, որպեսզի համերգի ողջ ընթացքում հանդիսատեսը զգար ու մտովի տեսներ սիրված կոմպոզիտորի ներկայությունը․

ARS_4449.JPG (151 KB)

«Անդադար իր ներկայությունն էինք զգում՝ ինքն այսպես կասեր, ինքն այս երգը չէր դնի այս երգից հետո․․․ անգամ ծրագիրը կազմելիս հաշվի էինք առնում՝ ինչպես էր նա մեզ սովորեցնում համերգային ծրագիր կազմել։ Լարվածությունը հուզմունքի հետ շատ մեծ է, ուրախությունը՝ տխրության հետ, որովհետեւ ամեն վայրկյան իր ներկայությունը զգալը մեզ գցում է այդ երկբեւեռ վիճակի մեջ։ Մենք գիտենք, որ այն նշաձողը, որը նա դրել էր, այն, ինչ նա համերգից հետո պիտի գար ու ասեր, այդ ամենը լինելու է, բայց՝ պատկերացման մեջ, իսկ մարդուն պետք է ֆիզիկական ներկայություն, մարդուն պետք է դիպչել, կպնել․․․ դա չի լինելու, ինչը շատ տխուր է, շատ ցավալի է․․․ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արարիչները մահ չունեն․ երեկ, այսօր ու հավերժ այն երաժշտական ժառանգությունը, որը թողել է Արթուր Գրիգորյանը, այն երաժշտական հեղափոխությունը, որը կատարել է նա, այսօր, հանձին Մանե Գրիգորյանի՝ իր դստեր, որը շատ լավ կարողանում է ղեկավարել թատրոնը եւ ընթացքը թատրոնի, կենդանության տալը արարիչներից հետո ավելի հեշտ է, քան, պարզապես, մարդուն վերակենդանացնելը, որովհետեւ նրանք ունեն ամենակարեւորը՝ թողած ժառանգություն, որը սրբորեն պահվում է»։

Իր ուսուցչի ու երաժշտական կնքահոր համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել էր նաեւ երգիչ Անդրեն, որը կատարեց «Արցախ» երգը, ու չնայած վերջին շրջանում առկա առողջական խնդրին, բեմում արտիստն ամբողջովին նվիրվեց հանդիսատեսին՝ այնպես, ինչպես սովորեցրել էր Գրիգորիչը։

ARS_4635.JPG (125 KB)

«Նա ասում էր՝ հանդիսատեսը, որը տոմսը գնում է ու գալիս համերգի, պարտավոր չէ իմանալ ձեր խնդիրների մասին, դուք պետք է արդարացնեք հանդիսատեսի սպասելիքները։ Զգացմունքներիս մասին խոսելը դժվար է, իմ ականջներում, միեւնույն է, նրա ձայնն է հնչում․․․ Մի դեպք պատմեմ․ Պարսկաստանում հյուրախաղերի էինք, ու չեմ հիշում, թե ինչ սխալ էի թույլ տվել բեմին, Գրիգորիչը հերթական անգամ բարկացավ ինձ վրա ու ասաց՝ դու ազատված ես աշխատանքից, այլեւս Երգի պետական թատրոնում չես լինելու։ Ես այդպես՝ դրամատիկ, մի անկյունում ողբում էի, եւ հենց այդ ժամանակ նա եկավ, ձեռքը դրեց մեջքիս ու ասաց՝ պատրաստվիր, հաջորդը «Արցախ»-ն ենք միասին կատարելու․․․ Այդ ամենից հետո Մաեստրոյի հետ զուգերգ․․․ Իհարկե, զգացմունքներս շատ են, իսկ նրա պակասը մեծ է, քանի որ նա այն արվեստագետն էր, որը տարիներ շարունակ զատում էր հայկական արվեստը «մուղամաթուրքամոլությունից», նա դեմ էր դրան, ու մեզ նույն ոգով էր դաստիարակում, արգելում էր, որ արտաբերեինք որեւէ օտար ելեւէջ, որովհետեւ ասում էր՝ այդկերպ թունավորում ենք ազգին, սերունդներին, շատ խիստ էր․․․ Ես ցանկացած երգի ու տեսահոլովակի թողարկումից հետո պատրաստ էի, որ ստանալու էի նրա կողմից մի զանգ, եւ սրտի դողով սպասում էի դրան․ քննությունը միշտ չէր, որ անցնում էի (ժպտում է)։ Ես շատ գնահատում եմ նրա խստությունը, որովհետեւ դա ինձ շատ է օգնել»,-նշեց երգիչը։

Էրիկ Կարապետյանը, թեեւ չի եղել Երգի պետական թատրոնի սան, եւս անցել է Արթուր Գրիգորյանի երաժշտական դպրոցն ու բազմիցս համագործակցել նրա հետ։ Համերգին Էրիկը ներկայացավ «Միայն քեզ համար» երգով, որը տարիներ առաջ՝ իր մենահամերգին, կատարել էր հենց Գրիգորիչի հետ։

ARS_5024.JPG (195 KB)

«Այս դահլիճում այս երգը հնչել է հենց Արթուր Գրիգորյանի ներկայությամբ։ Իմ մենահամերգին նա համաձայնվեց գալ, նվագակցել, լինել բեմում իմ կողքին։ Քիչ առաջ ելույթ ունեցա, նայեցի ետ՝ կրկին նվագախումբն էր նստած․․․ Նա չկար․․․ Բայց նա այնքան ուժեղ, հզոր անձնավորություն ու երաժիշտ է եղել, որ ես համարում եմ՝ բոլորիս մեջ է ապրում։ Նա մեզ սովորեցրել է այն բոլոր լավ հատկանիշները, որոնք պետք է լինեն արտիստի մեջ։ Երգի պետական թատրոնում երբեք չեմ սովորել, բայց ես եղել եմ թատրոնի ընկերը, Արթուր Գրիգորյանն ինձ համար ընկեր է եղել, հայր։ Նա մեզ սովորեցրել է՝ ինչպես լինել որակով, եւ ինչպես չլինել անորակ։ Երբ նա այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէր, առաջին բանը, որ մտքիս եկել է՝ բա հիմա ո՞ւմ աչքերի մեջ ենք նայելու ու ամաչենք, երբ ինչ-որ բան այնպես չանենք բեմում կամ երգարվեստում։ Նա բոլորիս մեջ արթնացնում էր այն պատասխանատվության զգացումը, որն արտիստը բեմ դուրս գալով պետք է փոխանցի հանդիսատեսին։ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը հենց այն կրթող երաժշտությունն է եղել, որը պետք է փորձենք շարունակել»,-ասաց նա։

«Снимем маски, господа!» երգը Սոնա Ռուբենյանը կատարել է վաղ տարիքից, երեկվա համերգին էլ նա ներկայացավ հենց այդ ստեղծագործությամբ, որն, ինչպես ինքն է նշում, մինչ օրս ասոցացնում է իր ուսուցիչների՝ Վարդուհի Վարդանյանի ու Արթուր Գրիգորյանի հետ։

ARS_4799.JPG (191 KB)

«Արթուր Գրիգորյանի խոսքը միշտ եմ զգում․ ամեն երգ երգելիս իր խորհուրդներով եմ շարժվում։ Ես 5 տարեկանից լսել եմ իր խոսքն ու առաջնորդվում եմ դրանով, եւ, առհասարակ, այն ամենով, ինչ ինքը մեզ փոխանցել է։ Խոսքը նաեւ մյուս երգիչների մասին է, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն Արթուր Գրիգորյանի մասին իր հուշերն ունի։ 4 րոպե տեւողությամբ այս երգը, երբ երգում եմ, տպավորություն է, թե 3 ժամ տեւողությամբ մենահամերգ եմ ունենում։ Այն կատարելիս եւ զգում եմ իմ առաջին ուսուցչուհու՝ Վարդուհի Վարդանյանի ներկայությունը, եւ Արթուր Գրիգորյանինը։ Այս երգն ինձ համար շատ թանկ է, դրա փիլիսոփայությունն ամբողջությամբ զգում եմ, աներեւակայելի ապրումներ եմ ունենում ամեն անգամ այն կատարելիս»,-հավելեց երգչուհին։

«Երեկ, այսօր, հավերժ․․․» հուշ-երեկոն կայացավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Համերգի հետաքրքիր դրվագները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում։

ARS_4454.JPG (154 KB)

ARS_4459.JPG (149 KB)

ARS_4465.JPG (204 KB)

ARS_4511.JPG (191 KB)

ARS_4528.JPG (143 KB)

ARS_4537.JPG (268 KB)

ARS_4545.JPG (188 KB)

ARS_4553.JPG (189 KB)

ARS_4610.JPG (150 KB)

ARS_4621.JPG (170 KB)

ARS_4627.JPG (178 KB)

ARS_4658.JPG (168 KB)

ARS_4672.JPG (168 KB)

ARS_4689.JPG (197 KB)

ARS_4703.JPG (173 KB)

ARS_4719.JPG (211 KB)

ARS_4722.JPG (198 KB)

ARS_4724.JPG (221 KB)

ARS_4738.JPG (211 KB)

ARS_4756.JPG (182 KB)

ARS_4762.JPG (237 KB)

ARS_4777.JPG (203 KB)

ARS_4787.JPG (266 KB)

ARS_4825.JPG (169 KB)

ARS_4850.JPG (144 KB)

ARS_4853.JPG (150 KB)

ARS_4860.JPG (154 KB)

ARS_4867.JPG (142 KB)

ARS_4877.JPG (110 KB)

ARS_4932.JPG (209 KB)

ARS_4940.JPG (189 KB)

ARS_4971.JPG (246 KB)

ARS_5000.JPG (179 KB)

ARS_5005.JPG (202 KB)

ARS_5030.JPG (171 KB)

ARS_5040.JPG (185 KB)

ARS_5051.JPG (183 KB)

ARS_5072.JPG (175 KB)

ARS_5090.JPG (178 KB)

ARS_5091.JPG (150 KB)

ARS_5103.JPG (182 KB)

ARS_5112.JPG (235 KB)

ARS_5125.JPG (226 KB)

ARS_5148.JPG (205 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել