MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ԱՄՆ-ում կողոպտել են Քարդաշյան քույրերի հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը (վիդեո)

11:58, 31 հուլիսի

ԱՄՆ-ում՝ Բեւեռլի Հիլզում թալանել են հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը։ Կողոպտիչները փախել են, սակայն տեսահսկող սարքերը ֆիքսել են նրանց։ Կադրերում կարելի է երկու տղամարդու տեսնել, որոնք դիմակներ են կրել:

Հրուշը միջադեպի մասին պատմել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով դեպքի մասին NBC4-ի ռեպորտաժը, որի ընթացքում մանրամասներ է ներկայացրել։ Կողոպուտը տեղի է ունեցել ցերեկային ժամի․ երբ Հրուշը բնակարան է գնացել, կողոպտիչներն այտեղ են եղել։ Նա տեսել է, որ առաջին հարկը տակնուվրա է արված եւ լսել, որ վերեւի հարկում ինչ-որ մեկը կա։

Նա գնացել է հարեւանի տուն եւ ոստիկանություն զանգել։ Լոս Անջելեսի ոստիկանությունն արձագանքել է, սակայն գողերն արդեն հեռացած են եղել։ Աճեմյանը նշել է, որ իր տանը թանկարժեք զարդեր են եղել, արժեքավոր իրեր, որոնք կողոպտիչները տարել են։ Դիմահարդարը կարծում է, որ կողոպտիչներն իր բնակարանում են եղել երկու ժամից ավելի եւ իմացել են, թե որտեղ են գտնվում արժեքավոր իրերը։

«Երբեք չէի մտածի, որ ինձանից կխլեն արժեքավոր ունեցվածքը, նորմալ հոգեվիճակն ու անվտանգությունը։ Տատիկիս ժամացույցն ու մատանին, որոնք ինձանից գողացել են, ամենն են, ինչի մասին կարող եմ մտածել։ Ձեզ խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը, քանի դեռ բոլորն, ովքեր ներգրավված են եղել, չեն կանգնել արդարդատության առաջ»,- գրել է նա։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել