Իսկական տղամարդը երբեք չի դավաճանի։ Ինչու՞, ներկայացնենք ութ պատճառ։
1. Իսկական տղամարդը զգացմունքներին չի տրվում
Գատնիք չէ, որ կանայք հաճախ են տրվում իրենց զգացմունքներին։ Բայց տղամարդիկ էլ բացառություն չեն։ Եթե կանայք խնդիրներ են ունենում, նրանք բղավում են, գոռում, արտասվում, իսկ տղամարդիկ սկսում են խմել, ծխել եւ այլն։ Բայց իսկական տղամարդն այլ կերպ է մտածում․ նա միշտ ավելի զուսպ ու կշռադատված քայլեր է անում։
2. Նա հզոր կամքի ուժ ունի
Շատ տղամարդիկ պատրաստ են անկողին մտնել յուրաքանչյուր կնոջ հետ, իսկ իսկական տղամարդիկ գնահատում են իրենց մշտական զուգընկերներին եւ չեն պատրաստվում ակնթարթային սիրավեպերի պատճառով կորցնել նրանց։
3. Իսկական տղամարդիկ չեն հանդիպում նրանց հետ, ում չեն սիրում
Բոլոր տղամարդիկ էլ հանդիպում են այնպիսի կանանց հետ, ում չեն սիրում։ Նրանք սիրավեպ են սկսում հետաքրքրությունից դրդված՝ ժամանակ անցկացնելու նպատակով։ Սակայն իսկական տղամարդը հասկանում է, որ կինը խաղալիք չէ եւ չի կարելի նրան «օգտագործել» սեփական հաճույքները բավարարելու համար։ Եթե նման տղամարդը հասկանում է, որ չի կարող սիրել տվյալ կնոջը, նա չի շարունակի հարաբերությունները։
4. Նման տղամարդը միշտ հարգալից է
Կին եւ տղամարդ հարաբերություններում հարգանքը էական նշանակություն ունի, իսկ դավաճանությունը սուտ եւ կեղծիք է։ Իսկական տղամարդիկ հասկանում են, որ չի կարելի այդպես վարվել իրենց համար հարազատ ու թանկ մարդկանց հետ, ուստի նրանք երբեք չեն դավաճանում։
5. Իսկական տղամարդիկ իրենց զուգընկերների ցուցակը չեն կազմում
Նա իրեն լիարժեք տղամարդ զգալու համար այս ցուցակի կարիքը չունի։ Նա գիտի, որ իսկական տղամարդ է եւ դրա համար իրեն ցուցակ հարկավոր չէ։ Կան տղամարդիկ, ովքեր կարծում են՝ որքան շատ զուգընկերներ են ունեցել, այդքան առնական ու ուժեղ են նրանք։ Իսկական տղամարդը գիտի, որ սա ինքնախաբեություն է;
6. Նա երբեք չի վիրավորի եւ չի վնասի այն կնոջը, որին սիրում է
Իսկական տղամարդը չի վիրավորի ոչ մի կնոջ՝ հատկապես մեկին, ում սիրում է եւ գնահատում։ Այս տեսակ տղամարդիկ անում են հնարավորինս ամեն ինչ իրենց սիրելի էակին երջանկացնելու եւ նրան ժպիտ պարգեւելու համար։
7. Իսկական տղամարդը գիտի, թե ինչն է իր կյանքի ամենակարեւոր երեւույթը․ դա պատահական սեքսը չէ
Տղամարդիկ երազում են կյանքն առավելագույնս վայելելու, սեփական նպատակներին հասնելու մասին։ Իսկաական տղամարդը հասկանում է, որ այս ամենին նա կարող է հասնել միայն սիրելի կնոջ հետ։ Մեկը, ով իսկապես սիրում է նրան ու ւպատրաստ է աջակցել իրեն ամեն հարցում։
8. Նա միշտ կարողանում է ուժ գտնել եւ խզել իր հարաբերությունները կնոջ հետ
Եթե իսկական տղամարդը որոշել է դավաճանել իր կողքին կանգնած կնոջը, ուրեմն նա այլեւս չի սիրում նրան։ Այս պարագայում այս տեսակ տղամարդը երբեք չի խաբի նրան եւ անկեղծորեն կասի այդ մասին։ Նա իրեն արժանապատիվ տղամարդու պես կդրսեւորի, ոչ թե վախկոտի։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան