«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

4 պատճառ, թե ինչու պետք չէ հավերժ սեր խոստանալ ինչ-որ մեկին

21:12, 7 օգոստոսի

1. Սիրելու խոստումը միշտ զրոյանում է, եթե ձեր կեսը ձեզ վատ է վերաբերվում 

Դուք խոստանում եք հավերժ սիրել նրան, բայց ինչ եք անելու, եթե նա սկսի ձեզ ընկալել որպես ինքնին հասկանալի մի բան կամ էլ ավելի վատ` սկսի ձեզ հետ վատ վարվել:  Կյանքում ինչ ասես, պատահում է, նույնիսկ եթե ոչ մի պատճառ չկար աղետ կանխատեսելու, եւ դուք ամուսնանում էիք մոլորակի ամենալավ մարդու հետ:  

Ինչ-որ մեկին սիրելը եւ նրան հավատարիմ լինելն ավելի շուտ ամենօրյա որոշում է: Իսկ եթե դուք խոստանում եք սիրել, քանի դեռ մահը ձեզ չի բաժանել, դուք ձեզ ասես թակարդն եք գցում: Դա ուղղակի սարսափելի է: Ավելի լավ է ասել.  «Ես կսիրեմ քեզ, քանի դեռ դու սիրում ես ինձ, այդ դեպքում ես ամեն օր քեզ կընտրեմ»: Ես հավերժ կսիրեմ քեզ եւ իմ երեխաներին, իսկ տղամարդը պետք է արժանի լինել, որ ես շարունակեմ սիրել: 

2. Դա ուղղակի անիրական է

Հավերժը շատ երկար է: Իսկ եթե ձեր ուղեկիցը կյանքից ավելի շուտ հեռանա, քան դուք: Դուք ընդմիշտ մենակ կմնաք:  Լավ, դուք կարող եք շարունակել հավերժ սիրել, բայց այդ դեպքում չեք կարող խոստանալ, որ հավերժ կսիրեք ՄԻԱՅՆ նրան:  

3. Դա պատրվակ է

Հեշտ է ուղղակի ասել. «Ես հավերժ քեզ հետ կլինեմ»: Բայց ինչ-որ մեկին սիրելը նշանակում է մշտապես հաշվի առնել նրա զգացմունքները, հաշտվել նրա թերությունների հետ, դրանք կյանքում առաջին տեղում դնել, հոգ տանել նրան առողջ եւ հիվանդ ժամանակ:  Հավերժական սեր խոստանալու փոխարեն, ինչո՞ւ իրար չխոստանաք, որ իրար կսիրեք այնքան ժամանակ, քանի դեռ միասին կլինեք: Որովհետեւ սերն աշխատանք է: Այն սքանչելի է եւ հրաշալի, բայց նաեւ շատ ջանքեր է պահանջում:

4. Սիրուն վիճակված չէ երկար տեւել

Մենք կարող ենք սքանչելի սեր ունենալ, բայց ոչ ամբողջ կյանքում: Դա բացառիկ դեպք է: Մեր կյանքի ընթացքում շատ բան է  փոխվում.  աշխատանքը, կազմվածքը, արտաքին  տեսքը, բնավորությունը եւ քչերը կարող են դա  այնպես հասկանալ, որ մնան իրոք սիրող: Սերը չի երաշխավորվում, անհրաժեշտ է վաստակել այն: 

Աղբյուրը` Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել