Վերջին 30 տարիների ընթացքում «Ընկերները» եղել է աշխարհի ամենահայտնի սիթքոմներից մեկը: Որոշ երկրպագուներ կարծում են, որ նախագծի հաջողությունը պայմանավորված է գլխավոր դերակատարների միջեւ անկեղծ «քիմիայով», որոնք մտերիմ ընկերներ են դարձել ոչ միայն հեռուստաէկրաններին, այլեւ իրական կյանքում։ Միայն թե պարզվում է՝ Լիզա Կուդրոուի համար բավականին անհարմար էր աշխատելը Ջենիֆեր Էնիսթոնի եւ Քորթնի Քոքսի հետ։ Լարված հարաբերությունների պատճառը դերասանուհու բարդույթներն էին։
Այս մասին Կուդրոուն պատմել է «Popcrushed» փոդքաստի ընթացքում։ Լիզայի խոսքով՝ ինքն իր կազմվածքը կատարյալ է համարել այնքան ժամանակ, քանի դեռ իրեն չի տեսել էկրանին Ջենիֆերի ու Քորթնիի կողքին։ Գործընկերների հետ մշտական համեմատությունը բացասաբար է ազդել դերասանուհու ինքնագնահատականի վրա. «Ես նրանց կողքին ինձ պարզապես հսկայական կին էի զգում»։
«Ես գոտկատեղ չունեի, բայց նախկինում դա չէի նկատում։ Ես կարծում էի, թե նիհար եմ եւ կարող եմ հագնել այն, ինչ ուզում եմ: «Ընկերների» շնորհիվ ակնհայտ դարձավ, որ իրականում ես այնպիսի տեսք չունեմ, ինչ մտածում էի։ Դա այնքան տհաճ էր, որ ես սկսեցի անընդհատ մտածել նիհարելու եւ դիետա պահելու մասին »,- նշել է դերասանուհին:
«Չեմ փորձում ասել, որ ավելորդ քաշ եմ ունեցել։ Ես հաստատ գեր չէի, պարզապես չգիտեի իմ իրական կազմվածքի մասին: Ավելի ուշ հասկացա, որ իմ կազմվածքում ոչ մի վատ բան չկա։ Բոլոր բարդույթները գոյություն ունեն միայն մեր գլխում։ Դուք կեղեքում եք ձեզ, թեեւ ոչ ոքի պետք չէ, որ դուք նիհար եւ հայտնի լինեք»,- եզրափակել է նա:
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար