Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Բրիթնի Սփիրսը պատասխանել է նախկին ամուսնու վիրավորական հայտարարությանը. «Ես տվել եմ ամեն ինչ»

23:11, 7 օգոստոսի

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսնու՝ Քեւին Ֆեդերլյանի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել։ Տասը տարի անց նա որոշել է անկեղծ զրույց ունենալ լրագրողների հետ եւ պատմել, թե ինչու են իր որդիները խուսափում շփվել փոփ երգչուհու հետ։

Պարզվել է, որ Շոնն ու Ջեյդենը մի քանի ամիս է՝ չեն տեսել Բրիթնիին։ Քեւինի խոսքով՝ որդիների հարաբերությունները մոր հետ վատացել են այն պատճառով, որ երգչուհին չի ամաչում իր անկեղծ լուսանկարները սոցիալական ցանցերում տեղադրելուց։ «Ես փորձում եմ տղաներիս բացատրել. «Լսեք, գուցե սա նրա համար պարզապես արտահայտվելու եւս մեկ ձեւ է»: Բայց ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ է դա նշանակում դեռահասների համար, որոնք ամեն օր պետք է ավագ դպրոց գնան»,- ասել է Ֆեդերլայնը։

Բրիթնիի պատասխանը չի ուշացել։ Երգչուհին սոցիալական ցանցերում գրել է, որ շատ տհաճ է, որ նախկին ամուսինն առանց իր համաձայնության հրապարակել է իր անձնական կյանքի մանրամասները։ «Ինձ վշտացնում է, որ նախկին ամուսինս որոշել է խոսել իմ եւ երեխաներիս հարաբերությունների մասին։ Մենք բոլորս գիտենք, որ դեռահաս տղաներ դաստիարակելը հեշտ չի կարող լինել: Ինձ անհանգստացնում է, որ որպես պատճառ նշվում է իմ Ինստագրամը։ Ամեն ինչ սկսվել է Ինստագրամից ավելի շուտ։ Ես նրանց ամեն ինչ եմ տվել: Մի բան կասեմ՝ ցավոտ է»,- գրել է փոփի աստղը:

«Հիշեցնում եմ, որ վիրավորանքները, որոնք կապված են փառքի եւ այս ոլորոտի հետ, վերաբերում են ոչ միայն ինձ, այլեւ իմ երեխաներին։ Ես ընդամենը մարդ եմ, ես արել եմ հնարավոր ամեն բան։ Ես կցանկանայի, որ Ֆեդերլայնի ընտանիքը դիտեր «Big Booty» տեսահոլովակը։ Մյուս արտիստները շատ ավելի վատ բաներ էին անում, երբ նրանց երեխաները շատ փոքր էին»,- հավելել է աստղը:

Բրիթնիի ներկայիս ամուսինը՝ Սեմ Ասգարին, նույնպես անտարբեր չի մնացել ու պաշտպանել է Բրիթնիին։ Նա հայտարարել է, որ իր կինը երբեք ամբողջովին մերկ նկարներ չի հրապարակել։ Նրա կարծիքով՝ Սփիրսի բոլոր լուսանկարներում նույն մերկությունն է երեւում, որը կարելի է տեսնել լոսյոնների կամ օճառի ցանկացած գովազդում։

«Անպատասխանատու քայլ է հրապարակային հայտարարել, որ երեխաները որոշել են հեռու մնալ մորից։ Բացի այդ՝ այս հայտարարությունն անհիմն է։ Տղաները շատ խելացի են։ Շուտով նրանք 18 տարեկան կդառնան եւ կկարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել։ Հնարավոր է՝ մի օր նրանք կհասկանան, որ իրական խնդիրը հայր ունենալն է, որն ավելի քան 15 տարի օրինակելի չի եղել», - նշել է Սեմը:

Աղբյուրը՝ Peopletalk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել