Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«ԼԵՈ 1» ավտոսպա. մեքենայի խնամքի եւ լվացման նորագույն տեխնոլոգիաներն ու մոտեցումները Հայաստանում են

18:33, 8 օգոստոսի

Ավտոմեքենայի լվացման ու չորացման նորագույն տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, թաղանթապատման ժամանակակից մեթոդներ և միջոցներ, մեքենայի խնամքի՝ հայկական արտադրության բարձրորակ նյութեր և ծառայությունների ընտրման ավտոմատ համակարգ. «ԼԵՈ 1»-ն ավտոմեքենայի առաջին SPA կենտրոնն է Հայաստանում։

9-1.jpg (116 KB)

«Ավտոմեքենան մեր ապրելակերպի մի մասն է, և շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրա խնամքին։ «ԼԵՈ 1» ավտոսպայում գիտեն, որ ձեր մեքենան արժանի է լավագույն, ամենաբարձր մակարդակի խնամքին և սպասարկմանը, ուստի այստեղ ձեր մեքենայի լվացումը սրահի պրոֆեսիոնալ մասնագետներին վստահելով՝ կարող եք համոզված լինել, որ այն կապահովվի լիարժեք ու անվտանգ խնամքով»,- վստահեցնում են «ԼԵՈ 1» ավտոսպայի հիմնադիրներ, «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Կարեն և Արթուր Խաչատրյան եղբայրները։

8 (1)-1.jpg (105 KB)

«ԼԵՈ 1» ավտոսպայի նոր ծառայությունների և պրոդուկտների ներկայացման  հանդիսավոր արարողության ընթացքում «Խաչատրյան» ընկերությունների խմբի հիմնադիրներ Կարեն և Արթուր Խաչատրյան եղբայրները ներկայացրել են տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումները, ավտոլվացման ծառայությունների ոլորտում հաջողելու պատմությունն ու «ԼԵՈ 1» ավտոսպայի նոր ծառայությունները։  

7-1.jpg (97 KB)

«Ես և եղբայրս քսան տարի առաջ սկսել ենք ընդամենը մեկ ավտոտնակից։ Այդ ժամանակ երիտասարդ էինք, ոչինչ չունեինք, բայց ունեինք մեծ հավատ նրա նկատմամբ, ինչով զբաղվում էինք։ Այն ժամանակ, երբ սկսեցինք ավտոլվացման ծառայություններ մատուցել, ոլորտն այնպիսին չէր, ինչպիսին այսօր է, բայց անգամ այդ պայմաններում մենք մուտք գործեցինք մեր յուրահատուկ ձեռագրով ու գործելաոճով, որը նորություն էր Հայաստանում։ Հենց սկզբից մենք մեր առջև խնդիր դրեցինք՝ մատուցել միայն որակյալ ծառայություններ։ Տեսնելով, թե մեր հաճախորդները որքան պահանջկոտ ու հետևողական են իրենց մեքենայի խնամքի հետ կապված ծառայությունների հարցում և հասկանալով, թե որքան կարևոր է այս ոլորտում բարձրակարգ սպասարկում ապահովելը՝ մենք տարեցտարի ավելի ենք ընդլայնել մեր ծառայություններն ու պրոդուկտները, միշտ փնտրել ու Հայաստան ենք ներմուծել լավագույն փորձը, լավագույն նյութերն ու արտադրանքը»,- նշեց «Խաչատրյան»  ընկերությունների խմբի համահիմնադիր Արթուր Խաչատրյանը։

9-1.jpg (116 KB)

«ԼԵՈ 1» ավտոսպան հագեցած է նորագույն սարքավորումներով, ավտոմատացված համակարգերով և չորացման անվնաս տեխնոլոգիայով։ «Խաչատրյան» ընկերությունների խումբը պրեմիում դասի մեքենայի պաշտպանիչ թաղանթներ արտադրող ամերիկյան STEK Automative ընկերության էքսկլյուզիվ գործընկերն ու ներկայացուցիչն է Հայաստանում։

17-1.jpg (134 KB)

«Այսուհետ մեր հիմնական ծառայություններից բացի «ԼԵՈ 1»-ում իրականացնելու ենք  նաև տարբեր տեսակի մեքենաների թաղանթապատում՝ ամերիկյան և եվրոպական արտադրության բարձրակարգ նյութերով ու ժամանակակից սարքավորումներով։ Ապակիների համար ունենք ցանկացած աստիճանի մգացման թաղանթներ՝ ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներից պաշտպանող, ջերմամեկուսիչ, ջերմակլանիչ հատկություններով և այլն։ Ի դեպ, կատարում ենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակերեսների թաղանթապատում, ինչը շատ կարևոր է մեր սիրելի մեքենաների համար, քանի որ դրանց միջոցով մեքենան պաշտպանված է լինում քերծվածքներից, քարերի հարվածներից, ծառերի խեժից և այլ վնասակար նյութերից»,-նշեց «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիր Կարեն Խաչատրյանը։

«ԼԵՈ 1» ավտոսպայի նոր ծառայությունների մեկնարկն ազդարարվեց ֆուտուրիստական ոճով յուրահատուկ շոու ծրագրով և միջոցառմամբ, որին ներկա էին   ներկայացուցիչներ՝  թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի  գործընկեր կազմակերպություններից, ինչպես նաև այլ գործընկերներ և հյուրեր։ 

11-1.jpg (114 KB)

«Խաչատրյան ընկերությունների խմբի» հիմնադիրների հավաստմամբ իրենք ոլորտի կայացման ակունքներում են, իսկ այսօր էլ ավտոլվացման միանգամայն նոր մշակույթ են ներդնում Հայաստանում և շարունակելու են ներկայացնել լավագույն փորձը։

Այսօր արդեն ավտոլվացման կետերից բացի «Խաչատրյան» ընկերությունների խումբը ներկայանում է բազմապրոֆիլ ծառայություններով և պրոդուկտներով, զբաղվում է կենցաղային քիմիայի, ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրությամբ, իսկ ընկերությունների խմբի կազմում են գտնվում «ԼԵՈ 1» ավտոսպան, Früh Kölsch Armenia-ն, որը ներկայացնում է գերմանական բարձրորակ գարեջուր, ինչպես նաև  հայկական արտադրության Katill կենցաղային մաքրող միջոցներ ներկայացնող բրենդը։ 

 

 

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել