Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սիրո յոթ շրջան

21:12, 10 օգոստոսի

Սերը տարօրինակ երեւույթ է, որը ոչ միշտ է երջանկություն պարգեւում զույգերին, սակայն բոլորն են պատրաստ պայքարել հանուն իրենց երազանքին՝ մեծ եւ անկեղծ սիրուն հասնելու։ Վաղուց ի վեր բոլորին պարզ է, որ իսկական սիրո համար տարիներ եւ փորձություններ են հարկավոր, եւ այն պետք է հաղթահարի մի քանի շրջան։

1. Սիրահարվածություն. Առաջին շրջանը տեւում է 1-1.5 տարի։ Զույգերը կարծում են, որ իրենց ընտրյալը լավագույնն է եւ ունի հիանալի բնավորություն, գեղեցիկ արտաքին, ուշադիր է ձեր նկատմամբ։ Հենց այս շրջանում են մարդիկ ստեղծագործում։ Գիտնականները անգամ ուսումնասիրել են այս շրջանում գտնվող զույգերի ուղեղը։ Էնդորֆին եւ օքսիտոցին հորմոնները մեծ ազդեցություն են ունենում սիրահարների ուղեղի եւ արյան վրա։ Ուստի, ցանկացած հանդիպումից առաջ սիրահարները հուզվում եւ բարձր տրամադրություն են ունենում։ Սովորաբար այս շրջանը կարող է ավարտվել ամուսնությամբ։

2. Հագեցվածություն. Երբ մարդիկ սկսում են իրար հետ ապրել, զույգի միջեւ եղած կիրքը մարում է, քանի որ նրանք արդեն հագեցել են միմյանցից։ Սրա «մեղավորը» կենցաղն է, քանի որ առօրյա կյանքում բացահայտվում են զույգերի թերությունները, բնավորության վատ կողմերը. ի դեպ, նախկինում նրանք չէին թաքցնում իրենց թերությունները, պարզապես այժմ ուղեղը սկսել է իր բնականոն ռեժիմով աշխատել։ Բայց այս շրջանը աննկատ անցնում է։

3. Նողկանք. Իսկական փորձություն սիրո համար։ Զուգընկերները հանել են վարդագույն ակնոցները եւ սկսել եսասիրաբար մտածել։ Այս շրջանում նրանց արժանապատվությունը դառնում է ամենաէականը իրենց համար։ Այս շրջանը ոմանց մոտ շարունակվում է մի քանի մասին, իսկ մյուսների մոտ՝ անգամ տարիներ, սակայն առանց այս փուլի մեծ սիրո անհնար է հասնել։

4. Հաշտություն. Արդեն վիճաբանությունները այդքան էլ հաճախ չեն լինում, քանի որ զուգընկերներից ամեն մեկը հասկանում է, որ նա ապրում է անհատի հետ, որն ունի եւ առավելություններ, եւ թերություններ։ Այս շրջանում ամեն մեկը գիտակցում է, որ հարկավոր է սկսել սեփական անձից եւ պետք է սովորել ներել, հասկանալ, ընդունել եւ հանդուրժել դիմացինին։

5. Ծառայել. Նախորդ բոլոր շրջաններում, երբ զուգընկերներից մեկը մի գործողություն էր անում, ենթագիտակցաբար նմանատիպ պատասխան էր ակնկալում իր սիրելիից։ Այս փուլում սիրահարները հաճելի անակնկալներ են մատուցում միմյանց՝  առանց պատասխան ակնկալելու, քանի որ նրանք արդեն հասկանում են, որ իր զուգընկերը շատ թանկ ու հարազատ է իրենց համար։

6. Ընկերություն. Այս շրջանում զույգերը սկսում են խորապես հարգել միմյանց, քանի որ նրանք միասին մեծ փորձությունների միջով են անցել։ Նրանք արդեն ավելի հեշտությամբ են հաղթահարում խնդիրները։ Նրանք իրենց լավ են զգում միմյանց հետ եւ նրանցից յուրաքանչյուրի համար իրար հետ ավելի հետաքրքիր է ժամանակը անցնում։ Երեխաներն արդեն մեծացել են եւ ամուսինները ցանկանում են միայնակ մնալ իրենք իրենց հետ։

7. Սեր. Երկար սպասված շրջան, երբ զույգերը կես խոսքից հասկանում են միմյանց։ Քչերն են հասնում այս շրջանին, քանի որ շատ դժվար է մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, հոգ տանել նրա մասին, հասկանալ նրան։ Այս շրջանում զուգընկերները ներդաշնակորեն լրացնում են միմյանց եւ փորձում են թաքցնել միմյանց թերությունները։ Նրանք ապրում են խաղաղ մթնոլորտում, նրանց դեմքը փայլում է, աչքերը շողում են եւ նրանց իմաստուն երջանկությունը նկատելի է անգամ անզեն աչքով։ Ըստ հոգեբանների՝ այսպիսի արդյունքի հասնելու համար զույգին հարկավոր է առնվազն 7-10 տարի։

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել