«Զեբրա»
Կենդանական պրինտը մի քանի սեզոն անընդմեջ չի լքում հիմնական թրենդների շարքերը. փոխվել է միայն դրա տեսքը։ Ի տարբերություն կենդանական այլ նախշերի, սա ավելի քիչ է աչքի ընկնում։ Այնպես որ ավելի ուշադիր եղեք այս պրինտի նկատմամբ, եթե պատրաստ չեք չափազանց սադրիչ տեսքի:
Գունավոր «ընձառյուծ»
Ընձառյուծի պրինտը խաղային է եւ սազում է համարձակ բնույթ ունեցող անձանց։ Այս ամառ հատկապես ակտուալ է նախշի գունային «մեկնաբանությունը»։ Նախապատվությունը տվեք տաք վարդագույն կամ մուգ կապույտ երանգներին, բայց ավելի լավ է հրաժարվել նեոնային տարբերակներից՝ դրանք կարող են արժեզրկել կերպարը։
Ալիքներ
Ալիքներով պրինտը կօգնի ծովափնյա տրամադրություն ստեղծել։ Խոսքը ոչ թե բնական երեւույթի ռեալիստական պատկերման, այլ բազմերանգ աբստրակցիաների մասին է։ Դրանք հիանալի են նայվում ջինսերի վրա։ Նաեւ ալիքները հաջողությամբ լրացնում են թրենդային տոպերը։
Մանր գունավոր զոլեր
Անցյալից մոռացված իրերն ակտիվ են վերադառնում՝ ձկնորսական սանդալներ, շրջված օձիքներ եւ փքված թեւերով բլուզներ։ Այս ամառ թրենդային պրինտների շարքում կարելի է գտնել զոլավորը, ինչպես մանկական շապիկների վրա են լինում։ Խոսքն ավելի փոքր նախշի մասին է, որն, ի տարբերություն լայն զոլերի են գիրացնի։ Գույներ ընտրելիս նախապատվությունը տվեք խաղային լուծումներին՝ որքան բազմազան լինեն երանգները, այնքան լավ։
Վանդակավոր
Տարտանը փոխարինվել է վիշի վանդակով, իսկ ամառային զգեստապահարանում այն հնարավորինս ներդաշնակ տեսք ունի։ Այս պրինտը հարմար է ֆրանսիական ոճով ռոմանտիկ կերպարների համար։ Իզուր չէր, որ Բրիջիթ Բարդոն ամուսնացավ նմանատիպ նախշով զգեստով։ Մի վախեցեք չափն անցնելուց։ Այն հիանալի տեսք կունենա ինչպես կիսաշրջազգեստների, այնպես էլ կոստյումների վրա:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին