Լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ռուսների մասին հայտարարությունների պատճառով քննադատել է ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդային։
Եթերի ընթացքում Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ արեւմտյան երկրները հակված են իրենց ժողովրդավարության իդեալական ամրոց համարել, իսկ Ռուսաստանը՝ «սարսափելի»։ Նրա խոսքով՝ Լոբոդայի նման աստղերն իրենց թույլ են տալիս քննադատաբար խոսել այն երկրի մասին, որը նրանց հարստություն եւ ճանաչում է տվել։
Վլադիմիր Սոլովյովը Սվետլանա Լոբոդային հիշեցրել է, թե ինչպես է նա Մոսկվա տեղափոխվել, պատկառելի ունեցվածք վաստակել եւ շքեղ ապրել։ Հեռուստահաղորդավարը ցուցադրել է Լոբոդայի հարցազրույցից մի հատված։
Տեսանյութում արտիստը պնդում է, որ մտավորականությունը լքել է Ռուսաստանը, եւ մնացել է միայն «ընդհանուր զանգված, որը միայն տեղեկատվություն է լսում հեռուստացույցից եւ այլ տեսակետ չունի»։ Լոբոդան նույնիսկ մեջբերել է իր հոգեբանի կարծիքը եւ ռուսների պահվածքը «պաշտպանական ռեակցիա» անվանել։
«Նա ուկրաինուհի է, որը երկար տարիներ գումար է վաստակել Ռուսաստանում։ Եվ հիմա նա մեզ բոլորիս բացատրում է, թե ովքեր ենք մենք եւ ինչպիսին են իրենք։ Այսինքն՝ մենք բոլորս այլ տեսակետ չունենք։ Իսկ ամբողջ մտավորականությունը, որը երգում էր, հեռացել է։ Լոբոդան խոսել է հոգեբանի մասին։ Այդ նրան է հոգեբան հարկավոր։ Հենց նա է վերացարկվել»,- Սոլովյովի խոսքերը մեջբերել է «Экономика Сегодня»-ն։
Աղբյուրը՝ 5-tv.ru
Լուսանկարները՝ «ՌԻա Նովոստի», Ֆեյսբուք
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով