Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

«Վիրահատությունը ձեզ նիհար չի դարձնի». Գոհար Ավետիսյանը հայտնել է, որ քաշի տատանումը կազմել է 300 կիլոգրամ

12:04, 13 օգոստոսի

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը երկար տարիներ պայքարել է ավելորդ կիլոգրամների դեմ։ Ի վերջո նրան հաջողվել է գեղեցիկ կազմվածք ձեռք բերել, սակայն երազանքին հասնելու ճանապարհը շատ բարդ է եղել․ Գոհարն ընդհանուր առմամբ նա նիհարել է 300 կիլոգրամով։

Գեղեցիկ մարմնի հասնելու համար աստղը նույնիսկ ստիպված է եղել վիրահատության դիմել։ Երկրպագուների մի մասը չի ողջունում Գոհարի այս քայլը, եւ նրանք հաճախ են բացասական մեկնաբանություններով արժեզրկում Գոհարի ջանքերը։ Բլոգերին, սակայն, վիրավորում է օգտատերերի այդ վարքագիծը, քանի որ երկրպագուները չեն էլ կասկածում, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել։ Ավետիսյանի խոսքով՝ միայն խիստ դիետաները, մշտական ​​սահմանափակումներն ու ակտիվ ապրելակերպն են իրեն օգնել արդյունքի հասնել։

«Առաջին վիրահատությունը եղել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին։ Կատարվել է կրծքի ձգում, հսկայական դիաստազի (որովայնի մկանների թուլություն) հեռացում եւ ճարպի բաշխում՝ գեղեցիկ ուրվագիծ ստանալու համար», - նրա խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Սակայն վիրահատությունից հետո հրաշք տեղի չի ունեցել. դիմահարդարին դուր չէր գալիս իր քաշը՝ 90 կիլոգրամ։ Սկզբում նա բողոքում էր բարդ պրոցեդուրաների պատճառով առաջացած այտուցներից, ապա անհամբեր սպասում էր, որ ապաքինումից հետո գեղեցիկ մարմին կունենա։

«Քաշս հասել էր 92-94 կիլոգրամի։ Ճիշտն ասած, երկար ժամանակ մտածում էի, որ սա իմ նորմալ քաշն է ու այլեւս չէի նիհարում։ Կուրծքն այլևս կախված չէ, հարթ որովայն ունեմ, փարթամ մարմին… Բայց, այնուամենայնիվ, հոգուս խորքում երազում էի գալ խանութ եւ լսել՝ քո չափսը հաստատ կա»,- նշել է Գոհարը:

Գոհար Ավետիսյան

Վիրահատությունից ամիսներ անց անգամ գոտկատեղի ու կոնքերի հատվածում ավելորդ սանտիմետրերը չեն անհետացել։ Գոհարը հասկացել է, որ վիրահատությունը ոչ թե նիհարեցրել է իրեն, այլ միայն շտկել է տհաճ հատվածները։

Այդ ժամանակ արդեն Ավետիսյանը ստանձնել է իրավիճակի կառավարումը։ Նա սկսել է առողջ ապրելակերպ վարել, կարգավորել սնունդն ու կախվածություն ձեռք բերել սպորտից: Ինտենսիվ մարզումների եւ հատուկ դիետայի շնորհիվ Գոհարին հաջողվել է հասնել իր երազանքների մարմնին։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վիրահատությունը կարող է լուծել ամեն ինչ, նիհարեցնել, լրջորեն սխալվում է։ Բոլորովին էլ այդպես չէ։ Նույնիսկ եթե տոննաներով ճարպ հեռացվի, դուք նորից կունենաք այն, եթե գիրանաք: Հավատացեք ինձ, մի մարդու, որը փորձել է հարյուրավոր դիետաներ եւ ընդհանուր առմամբ այս ամբողջ ընթացքում նիհարել ավելի քան 300 կիլոգրամ»,- նշել է դիմահարդարը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել