Քանյե Ուեսթը գիտի՝ ինչպես բոլորին ստիպել խոսել իր մասին։ Մեկ շաբաթ առաջ ռեփերը սկանդալ է բարձրացրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանման մասին իր հայտարարությամբ։ Հիմա արդեն տպավորություն է, որ երաժիշտը վերջապես հաղթահարել է իր ու Քիմի բաժանումը եւ պատրաստ է նոր հարաբերությունների։
Երեկ Քանյեին նկատել են Մալիբուում գտնվող իր տան տարածքում։ Պապարացիները Ուեսթին լուսանկարել են խորհրդավոր անծանոթի ընկերակցությամբ։ Վերջինս փորձել է Balenciaga-ի ակնոցի օգնությամբ թաքցնել դեմքը լուսանկարիչներից, սակայն լրագրողները պարզել են աղջկա անունը։ Ռեփերի ուղեկիցն OnlyFans-ի մոդել եւ ինֆլյուենեսեր Մոնիկա Կորգանն էր։
Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ Քանյեին նկատում են նրա ուղեկցությամբ։ Ամռան սկզբին զույգը միասին է գնացել Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան, Մեւերիկ» մարտաֆիլմի պրեմիերային։ Լրատվամիջոցները սկսել էին խոսել այն մասին, որ ռեփերի եւ մոդելի միջեւ կարող է լինել ավելին, քան պարզապես ընկերությունը։
Աղբյուրը՝ Peoplealk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը