Կամիլա Կաբելոյի եւ Շոն Մենդեսի վերամիավորման հետ կապված երկպագուների հույսերը հօդս են ցնդում: Այս շաբաթվա սկզբին 25-ամյա երգչուհին նոր ընկերոջ հետ հայտնվել է լուսանկարիչների օբյեկտիվում՝ հաստատելով, որ իր անձնական կյանքում ամեն ինչ կարգին է։ Ի դեպ, կասկածներ կային, որ Մենդեսը սիրավեպ ունի իր բժշկի՝ Ջոսելին Միրանդայի հետ, որն արդեն երկար ժամանակ է՝ աշխատում է Մենդեսի հետ։ Սակայն նրանց միջեւ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը դեռ չեն հաստատվել։
Ըստ The Sun-ի՝ Շոն Մենդեսն ակտիվորեն փորձում է փոխարինող գտնել նախկին սիրելիին։ Նա գրանցվել է «Raya» ծանոթությունների հավելվածում: Ոչ բոլորը կարող են հայտնվել փակ առցանց համայնքում, որը գործարկվել է 2015 թվականին։ Մասնակիցները պետք է խիստ ստուգման գործընթաց անցնեն, որի ընթացքում հատուկ հանձնաժողովը որոշում է ապագա թեկնածուի հայտնիության աստիճանը, ինչպես նաեւ նրա ֆինանսական հնարավորությունները:
Ընդունվելու դեպքում յուրաքանչյուր նոր մասնակից անդամավճար է վճարում՝ համոզվելու համար, որ նա միանում է ճիշտ պատճառներով, ասվում է ծանոթությունների կայքում:
Հետաքրքիր է, որ Կամիլա Կաբելլոյի նոր ընկերը նույնպես կապ ունի ժամադրության նմանատիպ հավելվածի հետ: Ըստ TMZ-ի՝ Օսթին Կեւիչը «Lox Club» ծանոթությունների մասնավոր ակումբի հիմնադիրն է։
Կամիլա Կաբելոն եւ Շոն Մենդեսը հանդիպել են 2014 թվականին Օսթին Մահոնի համերգի ժամանակ։ «Senorita» համատեղ երգը ձայնագրելուց հետո լուրեր հայտնվեցին երիտասարդ փոփ աստղերի սիրավեպի մասին։ 2019 թվականի օգոստոսին՝ երգչուհու ծննդյան օրը, նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ սիրավեպ ունեն։ Իսկ 2021-ի սկզբին շատերը կասկածում էին, որ սիրահարները պատրաստվում էին ամուսնանալ, սակայն կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին։
Աղբյուրը՝ Hellomagrussia
Լուսանկարը՝ Rolling Stone/Ruven Afanador
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:24, 1 փետրվարի
Թոմ Հենքսին ու Ռոբին Ռայթին «կերիտասարդեցնեն» նոր ֆիլմում13:05, 1 փետրվարի
Պոդիումի հակառակ կողմը․ մոդելինգի հայկական իրականության ու մոդելների վերաբերյալ «ամենահիմար» կարծրատիպերի մասին (ֆոտո)12:50, 1 փետրվարի
Գարիկ Մարտիրոսյանը պատմել է նոր շոուի, հայաստանյան կյանքի, երեխաների եւ Իվան Ուրգանտի հետ հարաբերությունների մասին12:22, 1 փետրվարի
«Ավատար․ ջրի ճանապարհը»․ ոչ իդեալական կինո՝ «խորասուզում Պանդորայի աշխարհում»11:54, 1 փետրվարի
Հայաստանն իր ներդրում է ունեցել Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմում11:37, 1 փետրվարի
Աֆիշա․ ու՞ր գնալ առաջիկա օրերին11:19, 1 փետրվարի
«Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին10:21, 1 փետրվարի
Louis Vuitton-ը նախազգուշացումներով թխվածքաբլիթների տեսքով պայուսակ է թողարկել09:00, 1 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 31 հունվարի
Քիմ Քարդաշյանը մասնակցել է Anastasia Beverli Hills ապրանքանիշի 25-րդ տարեդարձի խնջույքին (ֆոտո)22:55, 31 հունվարի
Netflix-ը հրապարակել է «Murder Mystery» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը22:22, 31 հունվարի
Երգիչ Աբո Սահակեանը Բլինքենի Իսրայել կատարած այցի ընթացքում փորձել է լսելի դարձնել հայերի ձայնը (ֆոտո)