Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ռուպերտ Գրինթը նշում է 34-ամյակը․ 12 հետաքրքիր փաստ «Հարի Փոթեր» ֆիլմաշարում Ռոն Ուիզլիին մարմնավորող դերասանի մասին (ֆոտո)

23:31, 24 օգոստոսի

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ծննդյան 34-ամյակն է նշում «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի դերասան Ռուպերտ Գրինթը։ Կարմրահեր խարիզմատիկ տղան ֆիլմում մարմնավորում էր Ռոն Ուիզլիին։ Շնորհիվ ֆիլմաշարի հաջողության՝ Գրինթը, ինչպես նաեւ մյուս գլխավոր դերակատարները, այսօր ճանաչված են ու սիրված աշխարհի մի շարք կետերում, մինչդեռ մանկության տարիներին Ռուպերտի մեծ երազանքը դերասան դառնալը չէր․ նա իրեն պատկերացնում էր պաղպաղակ վաճառողի դերում։ Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ դերասանն այսօր, ժամանակ առ ժամանակ, իրականացնում է մանկության տարիների երազանքը։ Առանձնացրել ենք Գրինթի մասին եւս մի քանի հետաքրքիր փաստ․

1. Նա իր կերպարի երկրպագուն է եղել նախքան «Հարի Փոթեր»-ում նկարահանվելը

Ռուպերտի առաջին խոշոր դերը եղել է «Հարի Փոթեր» ֆիլմում։ Երբ դերասանը փոքր էր, նա սիրում էր ընթերցել համանուն գիրքը, եւ հատկապես համակրում Ռոնին, որին մարմնավորել է ֆիլմաշարում։

2. «Դպրոցն ինձ դուր չէր գալիս»

Գրինթը դպրոցը լքել է 16 տարեկանում՝ դերասանական կարիերայում հաջողություններ գրանցելու նպատակով։ «Պարզապես, ինձ դպրոցն այնքան էլ դուր չէր գալիս»,-ասել է դերասանը։

ron_weasley_harry_potter.jpg (38 KB)

3. Առաջին քայլերը՝ որպես դերասան

Մինչ «Հարի Փոթեր»-ում նկարահանվելը Ռուպերտ Գրինթը դերասանական փորձ է ձեռք բերել դպրոցական ներկայացումներում խաղալով։ Նա նաեւ հաճախել է դերասանական խմբակ։

4. Յուրահատուկ մոտեցում «Հարի Փոթերի» քասթինգին

«Հարի Փոթերի» քասթինգին մասնակցելու համար նա տեսագրել էր մի հոլովակ, որում կանացի զգեստով ռեփ էր կարդում այն մասին, թե որքան շատ է ցանկանում հանդես գալ այդ ֆիլմում։

5. Իր երազանքների ֆուրգոնը

Մինչ նկարահանվելը փոքրիկ Ռուպերտը երազում էր պաղպաղակ վաճառող դառնալ։ «Հարի Փոթեր»-ի նկարահանումներից հետո ստացած գումարով դերասանը ֆուրգոն է գնել, որով հաճախ անվճար պաղպաղակներ է բաժանում։

Rupert_Grint_Servant.jpg (127 KB)

6. Մեկ այլ հայտնի մարդու հետ նմանությունը

Դերասանը խոստովանել է, որ իրեն հաճախ շփոթում են Էդ Շիրանի հետ։ Նման դեպքերում Գրինթը որոշում է ոչինչ չասել ու շարունակել տվյալ խաղը։

7. Հավատարիմ չորքոտանիները

Դերասանը շատ է սիրում կենդանիների։ Նա երկու շուն ունի՝ Ռուբին եւ Ֆյուջը։

8. «Հարի Փոթեր»-ից ստացած եկամուտը

«Հարի Փոթերի» բոլոր 8 ֆիլմերի արդյունքում Ռուպերտ Գրինթը վաստակել է 50 միլիոն դոլար։ Առաջին ֆիլմը դերասանին բերել էր 125 հազար դոլար։

rupert-grint-baby-0829ebefce394f1c9fe7c22789c4d84a.jpg (83 KB)

9. Մի զույգ կոշիկի պատմությունը

Գրինթը շոփինգի սիրահար չէ։ Դերասանը խոստովանել է, որ մի զույգ կոշիկն այնքան է կրում, մինչեւ այն մաշվում է։ Դրանից հետո է միայն մտածում նորը գնելու մասին։

10. Եթե ոչ Ռոնը, ապա ո՞վ

Երբ դերասանին հարցրել են, թե բացի Ռոնից էլ ում կցանկանար մարմնավորել «Հարի Փոթեր» ֆիլմաշարում, նա պատասխանել է՝ Դրակո Մալֆոյին։ Ըստ Գրինթի՝ այդ կերպարը միանգամայն տարբերվում է Ռոնից եւ մյուսներից, ինչով էլ հետաքրքրել է իրեն։

12566138-6946723-image-a-8_1555928471855.jpg (72 KB)

11. Անձնական կյանք

2011 թ-ից Ռուպերտը հանդիպում է դերասանուհի Ջիորջիա Գրումի հետ։ Դերասանները դուստր ունեն, որը ծնվել է 2020 թ-ին։

12. Սիրելի ֆուտբոլային ակումբը

Գրինթը ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Նրա սիրելի ալկումբը «Տոտտենհեմ Հոտսպուր»-ն է։

Լուսանկարները՝ Getty Images, Apple, Nash/Backgrid, Rupert Grint/Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել