Տվիդե բաճկոն
Շատ աղջիկների համար տվիդե բաճկոնը համարվում է բացարձակ ֆավորիտ, քանի որ հենց Կոկո Շանելն է մտածել այս մոդելը։ Դրանում համատեղվում է լակոնիկությունն ու էլեգանտությունը՝ հիանալի տարբերակ կանացի կերպարների սիրահարների համար: Նախկինում նմանատիպ մոդելը կրում էին նույն գործվածքից պատրաստված կիսաշրջազգեստի հետ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այս բաճկոնը հիանալի կերպով համադրվում է բացարձակապես ամեն ինչի հետ։ Սակայն 2022 թվականի աշնանը տվիդե կոստյումի դասական տարբերակն ավելի ակտուալ է, քան երբեւէ։
Վանդակավոր պրինտով բաճկոն
Ոմանք վախենում են նման պրինտից, քանի որ այն կարող է տեսողականորեն գիրացնել, բայց ամեն ինչ կախված է դրա չափից: Մի խուսափեք մանր վանդակավոր պրինտով բաճկոններից՝ սա փարիզուհիների սիրելի նախշն է, որն ավելի «թանկ» տեսք է հաղորդում ստանդարտ բաճկոնին։ Կարեւոր է ընտրել ճիշտ հանդերձանք, որպեսզի կերպարը ներդաշնակ տեսք ունենա։
Կարճ բաճկոն
Կարճ բաճկոնը հատկապես տպավորիչ է թվում առօրյա կերպարներում: Կարեւորը՝ ճիշտ համադրությունն է, որպեսզի չփչացնեք ընդհանուր տեսքը: Կարճ բաճկոնը համադրեք բարձր գոտկատեղով կամ ջինսե տաբատի հետ: Եթե ցանկանում եք ընտրություն կատարել կիսաշրջազգեստի կամ զգեստի օգտին, հետեւեք լուսանկարի կերպարին։ Կարեւոր է չծանրացնել աութֆիթը օվերսայզով։
Կաշվե բաճկոն
Կաշին այս սեզոնին դարձել է նորաձեւության օրակարգի առաջատարներից մեկը։ Գործնական եւ տաք կտորը եղանակային մռայլ պայմաններում համարվում է ոճային լուծում ամեն օրվա համար։ Կաշվե բաճկոնը բազմաֆունկցիոնալ է, քանի որ այն կարող եք համադրել ջինսից մինչեւ նույն կտորե տաբատների հետ:
Մոխրագույն բաճկոն
Աշնանը մենք միշտ նախապատվությունը տալիս ենք մուգ երանգներին։ Եվ, եթե նախկինում անընդհատ սեւն էինք ընտրում, ապա այժմ խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել մոխրագույն մոդելներին։ Այս բաճկոնները ոչ պակաս բազմակողմանի են՝ դրանք համադրվում են ցանկացած գույնի ջինսե եւ բոլոր գույներ տաբատների հետ։ Ի տարբերություն սեւի, մոխրագույնն այնքան էլ կտրուկ չի հակադրվում հագեցած գույներին, ինչը թույլ է տալիս ավելի քիչ մոդայիկ սխալներ թույլ տալ։
Երկար ու կիպ բաճկոն
Օվերսայզը փորձված ֆասոն է, բայց երբեմն ցանկանում եք մի փոքր ավելի կանացի տեսք ունենալ: Նման առաջարանքը հիանալի լուծում են նեղ մոդելի բաճկոնները։ Բայց կարեւոր է չսխալվել նորաձեւության մեջ. մոռացեք կտրված կիպ բաճկոնների մասին. դրանք վաղուց հնացել են: Ուշադրություն դարձրեք երկար մոդելներին։ Նման բաճկոնները բարենպաստորեն ընդգծում են ցանկացած տիպի կազմվածը։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից