Փետրվարի 2-ին Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթն ունեցան իրենց երկրորդ զավակին։ Զույգը որդի է ունեցել։ Երեխային անսովոր անուն են տվել՝ Վուլֆ Վեբստեր։ Շատ երկրպագուներ եւ համացանցի օգտատերեր զարմացել են այս ընտրությունից, ու որոշ ժամանակ անց աստղերն իրենք են որոշել իրենց որդուն այլ անուն տալ։ «Վուլֆը երբեք չի եղել մեր սիրելի անունների ցանկում: Քլոեն առաջարկեց դա։ Ինձ դուր եկավ այն։ Ես Վուլֆի դեմ ոչինչ չունեմ, դա ուղղակի չի սազում մեր որդուն»,- խոստովանել է Ջենները: Երկրպագուները մի քանի ամիս շարունակ մտածում էին, թե ինչ է փոքրիկի անունը, սակայն, ինչպես պարզվեց, Քայլին ու Թրեւիսը դեռ չեն լուծել այս հարցը։
Օրերս աստղը մոր՝ Քրիս Ջենների հետ հյուրընկալվել է բրիտանական հանրահայտ The Late Late Show by James Cordon հաղորդաշարին։ Իհարկե, հաղորդավարը հարցրել է, թե ի վերջո ինչպես են Քայլին եւ Թրեւիսն անվանել իրենց որդուն։ «Մենք դեռ պաշտոնապես չենք փոխել նրա անունը։ Նրա անունը դեռ Վուլֆ է։ Վուլֆն անձնագրում կա, բայց դաչի լինի նրա անունը։ Մենք պարզապես սպասում ենք»,- խոստովանել է Ջենները։ Քրիսը միջամտել է եւ կատակով հարցրել. «Այսինքն մենք զու՞ր ենք նրան Էնդի անվանում»։
Աստղերը պարզապես դեռ պատրաստ չեն բացահայտ խոսել այս մասին, քանի որ իրենք դեռ վստահ չեն իրենց որոշման մեջ։ «Թրեւիսը մի օր նա կասի. «Օ, սա հիանալի անուն է», իսկ հետո կրկին կմտափոխվի։ Այսպես արդեն մի քանի անգամ եղել է, ուստի մենք դեռ պաշտոնապես չենք պատրաստվում որեւէ բան փոխել»,- պարզաբանել է ռեալիթի շոուի աստղը։ «Մինչ նա դառնա 21 տարեկան», - կրկին կատակել է Քրիսը:
Աղբյուրը՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)10:52, 26 մարտի
Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար09:00, 26 մարտի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը23:56, 25 մարտի
Հայկական շոու-բիզնեսի բարձրահասակ հայտնիները (ֆոտո)20:31, 25 մարտի
Խորհուրդներ հոգեբանից․ ինչպես դուր գալ երազանքների տղամարդուն18:44, 25 մարտի
Wine Story. Արթուր Սարգսյան. Գինիները, ինչպես եւ կանայք, ունեն տեսակներ16:25, 25 մարտի
Wish list. հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ականջօղեր եւ հաստ ապարանջաններ՝ հայկական ապրանքանիշերից14:10, 25 մարտի
Նորաձեւություն եւ տեխնոլոգիաներ․ hայկական հավելվածներ, որոնք պետք է ներբեռնել հիմա12:08, 25 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նազենի Հովհաննիսյանից (ֆոտո)11:00, 25 մարտի
10:31, 25 մարտի
Էրիկ Կարապետյանը միանգամից 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (վիդեո)