Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում շարունակում է կիսվել Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններով։ Նա նոր տեսանյութ է հրապարակել, որում անդրադաձրել է ադրբեջանցի զինվորների դաժանություններին։
View this post on Instagram
«Անընդունելի է եւ մենք պետք է դադարեցնենք այն հենց հիմա: Այս ամենից բացի, ես կցանկանայ մեծ «շնորհակալություն» հայտնել BBC News-ին, որն այժմ արգելափակել է ինձ իրենց սոցիալական մեդիայի հարթակներում, որպեսզի որեւէ բանով չկարողանամ կիսվել այնտեղ: Շնորհավորում եմ։ Մենք ակնհայտորեն գիտենք, թե որոնք են ձեր առաջնահերթություններն այս պատերազմում: Ի հավելումն այս ամենի, ես ուզում եմ խոսել ադրբեջանցի զինվորների մասին, որոնք երեկ Հայաստանում սպանել են հայ կին զինվորականին։ Բայց դա բավարար չէր ձեզ համար, տղաներ, այնպես չէ՞։Ոչ։ Այնուհետեւ կտրել են նրա ձեռքերը, ոտքերը եւ մատները, իսկ հետո մատներից մեկը դրել նրա բերանում: Բայց դա կրկին բավարար չէր ձեզ համար, այդպես չէ՞: Դուք պետք է նաեւ տեսագրեիք այն զվարճանքի նպատակով եւ ցույց տայիք Ադրբեջանին, թե ինչ եք արել: Այն, ինչ դուք արել եք, շատ պարզ ասվում է մեր գրքերում: Ձեր նման զինվորները բարբարոսներ են, եւ անգամ արժանին չեն կոչվել զինվոր, քանի որ իրական զինվորները չեն հրճվում մյուս զինվորի մահով... Բայց մենք չենք դադարի խոսել եւ աշխարհին պատմել ձեր արարքների մասին, քանի որ բավական է արդեն», - ասում է Օրկյանը։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել այն հայերին, որոնք կիսվում են իր հրապարակումներով եւ եւս մեկ անգամ հավելել է, որ չի լռելու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը