ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի ձեր սիրելի էակին ապացուցել, թե որքան նշանակալի է ձեզ համար այս կամ այն գործողությունը։ Չնայած ձեր ջանքերին՝ նա փորձելու է հակառակվել ձեզ՝ առանց գիտակցելու այդ քայլերի կարեւորությունը։ Դժվար օր է սպասվում։
ՑԼԵՐ
Ասում են, այսօրվա հասարակության գլխավոր հիվանդությունը ամեն ինչին շատ կտրուկ արձագանքելն է։ Եթե դուք նույնպես որոշել եք ձեր անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անել, աստղերը խորհուրդ են տալիս չշտապել եւ ամեն ինչում կոկիկ ու նրբանկատ լինել։ Այդ պարագայում օգուտն ավելի մեծ կլինի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր ընտրյալի կյանքում դժվար շրջան է։ Աջակցեք, սատարեք նրան։ Ուժեղ ու հուսալի հենարան եղեք, որին նա կկարողանա վստահել։ Հանդուրժեք նրա տխուր տրամադրությունը, արցունքները եւ հառաչանքները։ Սերը միայն ռոմանտիկ ընթրիքները չեն։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելի էակին ուշադրություն հատկացնելու ժամանակ չեք ունենա։ Դրա հետեւանքով ձեր ընտրյալը իրեն միայնակ ու անտեսված է զգալու։ Օրվա վերջում պատրաստ եղեք լուրջ քննարկումների եւ ինչու ոչ՝ տարաձայնությունների։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր հասկանալու եք, որ սիրելի էակը դադարել է ձեզնից կախված լինել։ Նա արդեն ինքնուրույն, անկախ մարդ է։ Դժվար է ասել՝ դա ձեզ հիասթափեցնելու է, թե ուրախացնելու, բայց փաստը մնում է փաստ։ Եվ ստիպված եք հաշտվել դրան։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է գոհացնել նրա ստամոքսի պահանջները։ Ուստի, այսօր գործի դրեք խոհանոցային ձեր բոլոր գիտելիքները եւ մի յուրօրինակ ու համեղ ճաշատեսակ պատրաստեք։ Իսկ ձեր սիրելիի փայլող աչքերը ճաշն ավելի ախորժալի կդարձնեն։
ԿՇԵՌՔՆԵՐ
Արտասահմանում հարազատնե՞ր ունեք։ Մի շփոթվեք, պարզապես այսօր հեռու բարեկամներից նամակ եք ստանալու, որի հաղորդած լուրը կզարմացնի ձեզ։ Բայց մինչեւ համապատասխան որոշում կայացնելը, աստղերը խորհուրդ են տալիս երկար մտածել։ Վստա՞հ եք, որ արտասահման մեկնելը կօգնի դուրս գալ այս վիճակից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Սիրելի էակի հետ զրուցելիս որքան հնարավոր է զգույշ ու նրբանկատ եղեք։ Նա այսօր ամեն ինչ այլ կերպ է հասկանալու եւ տարօրինակ եզրակացություններ է անելու։ Բացի տարօրինակ լինելուց, դրանք ընդհանրապես անտրամաբանական կլինեն ձեզ համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելիին զարմացրեք համեղ ուտեստով։ Նրա համար հաճելի կլինի (հատկապես այսօր) փորձել հենց ձեր ձեռքերով պատրաստված ճաշատեսակը։ Դրանով դուք ոչ միայն կապացուցեք ձեր խոհարարական հմտությունները, այլեւ մեծ սերը սիրելիի հանդեպ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե սիրելի անձնավորությունը ձեր աջակցության կարիքը կունենա։ Նրան մխիթարելու համար մի խնայեք ոչ մի ջանք։ Հիշեք, դուք պատասխանատու եք նրանց համար, ում ընտելացրել եք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելի էակի աշխատանքի վայրում կամ ուսումնական հաստատությունում կարող են խնդիրներ ծագել։ Դա կխոչընդոտի ձեր հարաբերություններին։ Փորձեք հասկանալ նրան եւ առարկություններ մի արեք։ Ձեր կարեկցանքը կարող է թեթեւացնել նրա վիճակը։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելի էակին կարող է թվալ, որ դավաճանությունը ընդհանրապես սարսափելի չէ։ Իհարկե, դրա հետեւանքով կխորտակվեն ձեր հարաբերությունները, բայց վերջակետ դնելուց առաջ մի մոռացեք լսել նրա պարզաբանումները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը