Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

Bang & Olufsen բարձրախոսների ինքնատիպ համակարգը՝ ոճային դետալ ինտերիերում

12:43, 23 սեպտեմբերի

Ժամանակակից մշակույթը ոգեշնչման առիթներ է տալիս մեզ: Այսօր դիզայներները բնակարանի ձևավորման բազմաթիվ տարբերակներ են առաջարկում՝ տարբեր մշակույթներին ու ոճերին համապատասխան:

Ինչպես հագուստի, աքսեսուարների, էլեկտրոնային սարքավորումների  պարագայում, այնպես էլ ինտերիեր դիզայնի դեպքում, ամեն տարի ի հայտ են գալիս նոր թրենդներ, որոնք հիմնականում ձևավորվում են մարդկանց պահանջներից: 

Ձգտումը դեպի բնություն, դեպի մինիմալիզմ և քիչ ծախսեր՝ մեկտեղվեցին և դարձան այս տարվա ամենաթրենդային ոճը՝ Japandi։

Ճապոնական մինիմալիզմ, սեր և հարգանք բնության հանդեպ, սկանդինավյան լակոնիկություն և գործնականություն. ահա թե ինչ է ամփոփում իր մեջ այս ոճը։  

Այս ոճին հատկանշական են բնական նյութերը, ոճը ենթադրում է բնական գունապնակ, պատուհաններին քիչ տեքստիլ, որը չի խանգարի լույսի ներթափանցմանը, էկոլոգիապես մաքուր նյութեր, էրգոնոմիկա և ֆունկցիոնալություն:

2022 թ.-ին ինտերիեր դիզայն է վերադարձել 1950-70 թթ. ամենահայտնի թրենդը` կլորավուն եզրագծերը: Այս տարի արդիական են կիսալուսնաձև և կլոր բազմոցները, որոնք հղկված քարեր են հիշեցնում։ Հոգեբաններն ասում են, որ հենց այս ձևն է առաջին հերթին կապված հարմարավետության զգացողության հետ։

Դիզայներները սկսել են «կլորացնել» ամեն ինչ՝ ընդհուպ մինչև փափուկ կահույք։ Կլորավուն ձևը վաղուց գրավել է մարդկանց, կարծես նրան է ենթարկվել նաև ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների դիզայնը։

2-1.jpg (49 KB)

Bang & Olufsen ընկերությունն իր գրեքե 100-ամյա գործունեության ընթացքում միշտ քայլել է ժամանակին  համընթաց, հաշվի առել, որ տեխնիկան, ինչպես և կահույքը հավասարապես կարող են փոխել տան ինտերիերը, ստեղծել յուրօրինակ տրամադրություն։  Ընկերության Beoplay A9 բարձրախոսը, որը 2022 թվականի սեպտեմբերին   նշում է իր ստեղծման 10-ամյա հոբելյանը, դրա վառ օրինակն է։ Այս սարքը կգնահատեն հատկապես նրբաճաշակ ինտերիերի սիրահարներն ու մելոմանները։ Բնությունից կտրված մարդաշատ քաղաքների բնակիչների համար այս սարքը հրաշալի ընտրություն է։ Այս սարքը կարծես խտացնում է վերոնշյալ ինտերիերի ոճերը։

Բարձր հնչողություն, հիանալի դիզայն և արտադրության վարպետություն

Beoplay A9 բարձրախոսը լրացնում է ցանկացած բնակելի տարածք՝ խիտ, տարածական ձայնով: Այն կարող է հավասարաչափ բաշխել հնչողությունը ցանկացած ակուստիկ պայմաններում։ Բարձրախոսի տեղադրման վայրից է կախված նրա նվագարկման հնարավորությունները։

3..jpg (79 KB)

Անկրկնելի ոճ

Անկախ ձեր ինտերիերի ոճից՝ Beoplay A9 - ը կարող է հավասարապես և միաձուլվել  դրան, և  առանձնանալ՝ իր ֆոնի վրա։  Ընտրությունը ձերն է։

Եթե ցանկանում եք ընտրել բարձրախոսի մեկ այլ դիզայն, հոգ չէ, ընտրելով վահանակի գործվածքը, փայտե ոտքերի կառուցվածքը, ֆակտուրան կարելի է վահանակին լիովին այլ տեսք հաղորդել։ 

Վահանակի գունային տարբերակներն առաջարկում է տեքստիլի համաշխարհային  Kvadrat ընկերությունը։ Հնարավոր է փոխել նաև ոտքերը՝փայտե բնական երանգներով։

Բնական փայտի առկայությունը ստեղծում է բնությանը մոտ լինելու, իսկ կլորավուն ձևն ու վահանակի գործվածք աչք շոյող երանգները ՝ հարմարվետության զգացում։

4..jpg (67 KB)

Սահուն կառավարում

Beoplay A9-ը ապահովում է երաժշտության ձայնի կառավարում՝ մակերեսի շոշափելիության շնորհիվ։  Պետք է միայն ձեռքն անցկացնել մակերեսի վրայով, մեկ պարզ հպումով կարելի է անցնել հաջորդ և նախորդ կատարմանը, կամ միացնել/ անջատել երաժշտությունը։ 

Լիարժեք միացման հնարավորություններ

Beoplay A9 բարձրախոսը կարող եք տեղադրել անկյունում, ազատ սենյակում կամ կախել պատին՝ օգտագործելով լրացուցիչ պատի բրա։ Ձայնային ադապտացիայի փոխարկիչն ապահովում է գեղեցիկ հնչողություն, կախված այն բանից, թե որտեղ է տեղադրված բարձրախոսը՝ անկյունում, պատին կամ սենյակի որևէ կետում։

Միացրեք Beoplay A9-ը ձեր նախընտրած երաժշտական  սթրիմինգային ծառայություններին, որպեսզի գերազանց ձայնը լցնի ձեր ամբողջ տունը։ Ուղղեք երաժշտությունը  ցանկացած տեղ՝ միացնելով անլար բարձրախոսը և ստեղծելով Multiroom համակարգ։ Beoplay A9 աջակցում է ներկառուցված Chromecast տեխնոլոգիա, AirPlay 2 և Bluetooth համակարգերը։

Beoplay A9 –ը ստեղծվել է այնպես, ինչպես թանկարժեք կահույքը՝ նյութերի բծախնդիր ընտրությունը, նորաձև և ժամանակակից տեսքը ձեր բնակարանին կհաղորդեն շքեղ ու անզուգական ոճ, վստահաբար, դառնալով ձեր ինտերիերի զարդը։

Beoplay A9-ը կարելի է ձեռք բերել Bang & Olufsen  խանութում՝ ք. Երևան, Լեոյի-1 հասցեում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել