Լոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ներխուժմանը ՀՀ տարածք, մարդու իրավունքների խախտմանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից հայերի բնաջնջման մասին հայտարարություններին։
View this post on Instagram
«Խնդրում ենք տարածել… մարդու իրավունքների մասին ահազանգ: Մինչեւ Ուկրաինա ներխուժելը, չնայած հերքումներին, նշաններն ու հռետորաբանությունը զգաստացրեցին աշխարհը: Ադրբեջանի կառավարությունը, որն ունի մոլորակի վրա ազատության ամենացածր միավորներից մեկը, նույնիսկ չի փորձում այդքան գաղտնի լինել, քանի որ հույս ունի, որ նավթի եւ գազի վաճառքը կարող է ստիպել մարդկանց մոռանալ մարդասպանության ու ռազմական հանցագործությունների մասին այս ժամանակակից դարաշրջանում… թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա: Նրանք արդեն ներխուժել են Հայաստան, սպանել զինվորներին եւ անդամահատել նրանց դիակները, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարության ղեկավարները բացահայտորեն քննարկել են հայ ժողովրդի բնաջնջումն ու Հայաստանի պատմական հայրենիքին տիրանալը` այնպիսի հիմնավորումներով, ինչպիսիք են… «ինչպե՞ս կարող եք ապացուցել, որ դա իսկապես ձերն է» … Ես կապի մեջ եմ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ։ Նրանք գիտեն, որ Հայաստանը ագրեսոր չի կարող լինել։
Պնդել, թե այս պահին Հայաստանը կխախտի հրադադարի ռեժիմը, ոչ միայն սուտ է, այլեւ ծուխ է՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար։ Հակառակ ոչ մի բանի մի հավատացեք… Ես գիտեմ, որ աշխարհաքաղաքականությունը բարդ է, բայց եթե դուք ԱՄՆ քաղաքացի եք, բավական է: Դուք տեսե՞լ եք մեր քաղաքների վիճակը։ Դուք տեսե՞լ եք մեր սեփական վետերանների կարիքները: Ինչո՞ւ պետք է ձեր հարկատուների դոլարներն ու առեւտուրը օգտագործվեն տարածաշրջանում միակ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Մի քանի շաբաթ առաջ ընտանիքիս անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Այստեղ հայերն ամուր կանգնել են ներխուժած Օսմանյան կայսրության դեմ:
Մինչ Հայոց ցեղասպանությունն ընթացքի մեջ էր, այս խիզախ պաշտպանությունը, գուցե, կանխել է հայ ժողովրդի լիակատար ավերածությունը տարածաշրջանում: Հաշվի առնելով նավթը, գազը, փողը, զենքերը եւ պարկեշտության բացակայությունն ու մարդու իրավունքների կամ միջազգային իրավունքի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, որը դրսեւորվել է Ադրբեջանի կառավարության ու նրանց դաշնակիցների կողմից, մենք հասել ենք կրիտիկական կետի: Դուք կարող եք շտապ կապվել ձեր ներկայացուցիչների հետ` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի միջոցով (նշված է այստեղ) եւ տեղեկացնել նրանց, որ դուք կանգնած եք Հայաստանի կողքին ու ցանկանում եք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ», - գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին