Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Շակիրան խախտել է լռությունը եւ խոսել է Ժերար Պիկեի հետ բաժանման մասին

14:31, 25 սեպտեմբերի

Շակիրան ELLE ամսագրին տված նոր հարցազրույցում առաջին անգամ մանրամասն խոսել է Ժերար Պիկեի հետ 12 տարվա հարաբերություններից հետո իր բաժանության մասին։ Նա նկարագրել է ամուսնուց բաժանվելը որպես «անհավանական ծանր ժամանակաշրջան»: 45-ամյա երգչուհին խոստովանել է, որ միտումնավոր ոչ մի մեկնաբանություն չի տվել այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի սկզբին ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը հայտնվել են աշխարհի բոլոր տաբլոիդների վերնագրերում։

 «Դժվար է խոսել այդ մասին, հատկապես այն պատճառով, որ ես դեռ ցավում եմ ու անընդհատ հանրության աչքի առջեւ եմ գտնվում: Մեր բաժանումը սովորական բաժանման նման չէ։ Դժվար էր ոչ միայն ինձ, այլեւ երեխաներիս համար։ Անհավանական դժվար»,- նշել է Շակիրան։ Նա հավելել է, որ պապարացիները բառացիորեն գիշերում են իր տան մոտ, քանի որ հարց է ծագել 9-ամյա Միլանի եւ 6-ամյա Սաշայի խնամակալության վերաբերյալ։

Շակիրան բաժանման պատճառներից մեկը համարում է նրանց երկուսի կարիերայի հանդեպ նկրտումները։ Նրանք պետք է ընտրություն կատարեին՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որպեսզի երգչուհին շարունակի ազատ աշխատել երաժշտական ​​ոլորտում, կամ մնալ Բարսելոնայում, որտեղ մարզիկը խաղում է ֆուտբոլային ակումբում։

«Այդ երկուսից մեկը պետք է ջանք գործադրեր եւ զոհաբերություն աներ։ Եվ ես դա արեցի՝ իմ կարիերան երկրորդ պլան մղելով: Ես տեղափոխվեցի Իսպանիա՝ աջակցելու Ժերարին, որպեսզի նա կարողանա ֆուտբոլ խաղալ եւ չեմպիոնական տիտղոսներ նվաճել: Դա հանուն սիրո իմ զոհաբերությունն էր»,- ընդգծել է Շակիրան։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել