Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Մի աղմկեք հայրենասիրության մասին». Սարգիս Գրիգորյանը՝ հայրենասիրության մասին

11:29, 27 սեպտեմբերի

Դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը նոր հոլովակ է հրապարակել՝ խոսելով հայրենասերներից:

«Շատ դրոշներ, աֆորիզմներ, կոչեր ու փրկության ծրագրեր: 10 կարծիք ու 10 ն էլ իրար հակասող:Խոսել սիրող հայրենասերներ որոնց լսող չկա: Ու ծնվում է աղմուկը. ով ավելի բարձր կաղմկի նրա ձայնն էլ լսելի կլինի: Աղմկելով երկիր չի կառուցվում:

Շշուկ է անհրաժեշտ որ աղոթքդ աստծուն հասցնես: Հանգստություն է անհրաժեշտ որ ունակ լինես մտածել: Ժպիտ է անհրաժեշտ, որ բարին սերմանես: Ու սեր որ էս մղձավանջից ազատվես:

Մի աղմկեք հայրենասիրության մասին: Ուզու՞մ էք օգնեք` բան փոխեք, ուրեմն դարձեք զինվորը ձեր գործի ու լուռ աշխատեք` շատ աշխատեք, հանունի համար աշխատեք ու կտեսնեք` եւ՛ ժպիտ եւ՛ հանգստություն եւ՛ սեր կլինի ու Աստծով կլինի ու կլինի լավ եւ՛ հայրենիքի եւ՛ ընտանիքի եւ՛ քո համար:

Մի աղմկեք, պարոնայք մի աղմկեք», - տեսանյութին կից գրել է Սարգիսը:

Ավելի վաղ դերասանը ջերմ տեսանյութ էր հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ:

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Մարդկանց սերը չի հետաքրքրում: Որ հարցնես ի՞նչն է կարևոր կասեն սերը, բայց դա միայն խոսքեր են: Բամբասանքներ, ողբերգություններ, հայհոյանքներ, սուտ, անգրագիտություն` ահա մեզ հետաքրքրող արժեքները: Ցավով եմ ասում դա, բայց փաստը մնում է փաստ: Եթե կարող եմ իմ օրինակով մի փոքր իրավիճակը փոխել, ապա ես պատրաստ եմ», - հրապարակումը մեկնաբանել էր Սարգիս Գրիգորյանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել