Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովը Երեւանում համախմբել է գրադարանային ոլորտի լավագույն մասնագետներին՝ Հայաստանից եւ արտերկրից

18:02, 30 սեպտեմբերի

Սեպտեմբերի 29-30-ը Հայաստանի ազգային գրադարանում անց է կացվում «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովը․ այն նվիրված է հայ գրատպության 510-ամյակին։

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին, , որին հաջորդեց «Ինտերնետ արխիվ»-ի հիմնադիր Բրուստեր Քեյլի առցանց ելույթը։

Գիտաժողովին մասնակցում են շուրջ մեկուկես տասնյակ երկրի ավելի քան 100 ներկայացուցիչ, որոնք տարբեր նիստերի շրջանակում անդրադառնում են գրադարանների ավտոմատացման եւ կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման եւ միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։

309582413_469694998543897_8925933406980781395_n.jpg (89 KB)

«21-րդ դարը մարտահրավերների դար է․ նոր հազարամյակի սերունդն աշխարհին նոր պահանջներ է ներկայացնում, աշխարհաքաղաքական արդի իրողությունները տարբեր ոլորտների զարգացման այլ հայեցակարգեր են թելադրում։ Աշխարհում օր օրի մոլեգնող պատերազմներն ապացուցում են քաղաքական դիվանագիտության պարտությունը։ Միակ լեզուն, որով աշխարհը կարող է այսօր հաղորդակցվել, մշակույթն է։ Այսօր մշակութային դիվանագիտության դարն է։ 

Մեր աշխատանքը համեստ, բայց անողոք ներդրում է ավելի խաղաղ, ավելի ընդգրկուն աշխարհ ստեղծելու ուղղությամբ․ այն աշխարհը, որը հիմնված է տարբեր մշակութային ինքնությունների նկատմամբ հարգանքի, ծայրահեղականությունը մերժելու եւ  բազմազանությունն ընդունելու համընդհանուր կամքի վրա։

309335902_469695628543834_1960639900693308260_n.jpg (79 KB)

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին, միտված է միավորելու ոլորտի առաջատար  եւ երիտասարդ մասնագետներին՝ ամբողջ աշխարհից, դառնալու հարթակ՝ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, նաեւ ընդունված միջազգային ձեւաչափերի կառավարման համակարգերի եւ տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։ Գիտաժողովի ընթացքում ձեռք բերված մասնագիտական արժեքավոր փոխառությունն ու միջազգային կապերը հետագայում կապահովեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովների շարունակականությունը»,-բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

309301931_469686715211392_3835178882956552752_n.jpg (137 KB)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը կարեւորեց այն փաստը, որ Հայաստանի ազգային գրադարանը դառնում է միջազգային շփումների ու փորձի փոխանակման կարեւոր հարթակ․

309401591_469695531877177_9119213979878496378_n.jpg (85 KB)

«Հանգիստ չէ այսօր Հայաստանի սահմանը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, բայց այս նախաձեռնությունն իրականացնելով մենք եւս մեկ անգամ հաստատում ենք մեր առաքելությունը։ Հայ գրավոր մշակույթը ձեւավորվել ու պահպանվել է աշխարհաքաղաքական հեղաբեկումների, պատմական ողբերգությունների պայմաններում, եւ դրա լավագույն վկան Մատենադարանն է, որտեղ պահպանվող յուրաքանչյուր ձեռագրի թիկունքում մարդկային ճակատագրեր են եւ մեր բարդ, խրթին պատմությունն է։ Այս համաժողովից ակնկալիքները մեծ են, ծանոթ եմ ծրագրին, որը շատ հագեցած է ու բազմաշերտ։ Սա շատ կարեւոր է մեզ համար ոլորտի պետական քաղաքականությունը մշակելու ու ուղղորդելու տեսանկյունից, որովհետեւ այն հենց նման միջազգային շփումների, կապերի ու արդյունքների վրա պետք է ձեւավորվի»,-իր խոսքում նշեց նա։

309365992_469686705211393_2534135014624172789_n.jpg (83 KB)

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են «Հայկական հավաքածուները աշխարհի գրադարաններում», «Թվային բովանդակության կառավարում», «Սփյուռքի տպագիր ժառանգության պահպանություն եւ հանրահռչակում», «Թվային XXI դար․ մարտահրավերներ», «Ժառանգության պահպանություն եւ հանրահռչակում», «Ազգային տպագիր ժառանգության պահպանություն․ պարտադիր օրինակ։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների փորձը», «Ընթերցանության խթանում», «Գրադարանային կառավարում եւ ծառայություններ», «Գիտելիքի կառավարում․ հանրահասանելի գիտություն», «Մատենագիտություն» թեմատիկ ուղղություններով։ Մասնակցում են ինչպես երեք տասնյակ հայկական գրադարաններ եւ կազմակերպություններ, այնպես էլ տասնյակ համալսարանական եւ ազգային գրադարաններ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել