«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, 5-րդ անգամ մեկնարկեց Գրքի երեւանյան փառատոնը, որն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին։ Փառատոնի պաշտոնական բացումը տրվեց հատուկ պարային բեմադրությամբ, որի հիմքում գրքի միջոցով աշխարհին բերված լույսն էր։
Չնայած Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանին՝ փառատոնի կազմակերպիչները ձեռանամուխ եղան միջոցառման կայացմանը՝ բարձր գնահատելով զարգացման ու ինքնակրթման կարեւորագույն խորհուրդները, որն իր մեջ ամփոփում է ընթերցանությունը։
«Աշխարհը խենթացել է, եւ մեր թշնամին ավելի սանձարձակ է դարձել։ Ի՞նչ է պահանջում նա՝ հրաժարվել մեր տարածքներից, իրավունքներից եւ որ ամենասարսափելին է՝ հրաժարվել ապրելու ցանկությունից։ Մենք երկար քննարկումներից հետո որոշեցինք, որ փառատոնը պետք է կայանա։ Մենք իրավունք չունենք կատվածահար անելու հանրային կյանքը եւ իրավունք չունենք թուլանալու, ընկրկելու, եւ կարծում եմ՝ հենց այս բարձր գիտակցումն է, որ մեր հրատարակիչներին, բոլոր բարդությունները նկատի ունենալով, թույլ չի տալիս թուլանալու։ Քաջ տեղյակ լինելով բոլոր խնդիրներից՝ կարող եմ ասել, որ գրահրատարակչության ոլորտն ամենահաջողվածներից է․ սա այն բնագավառն է, որն ունի խորը արմատներ, եւ դրա լավագույն փաստը մեր սրբությունն է՝ Մատենադարանը, որտեղ պահվող գանձերը ստեղծվել են, նույնիսկ, ավելի սարսափելի պայմաններում։ Եթե այսօր յուրաքանչյուրն իր մեջ չունենա Մատենադարանի մի մասը եւ պատասխանատվություն չկրի այն բարոյական սրբագործությունների հանդեպ, որ մեր սուրբ հայրերն են դրսեւորել, մենք կպարտվենք հենց այդ պահից։ Ես վստահ եմ, որ այս գիտակցումը կա մեր մեջ, ինչի վկայությունն այսօրվա միջոցառումն է»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Գրքի երեւանյան 5-րդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է։ Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հավելեց, որ գրքի հանդեպ վերաբերմունքը շարունակում է մնալ հասարակության հոգեւոր հասունության կարեւոր չափանիշը․
«Գրքի մոռացման խավարը, բարեբախտաբար, տարեցտարի ցրվում է, եւ դրա հանդեպ սերն ավելանում է։ Սրա ցայտուն ապացույցն է նաեւ այսօրվա փառատոնը, որն արդեն հինգերորդ տարին է անցկացվում։ Մեր ժողովրդին պատուհասած դժբախտությունները, կարծես, երկրորդեցին գրքի ու ընթերցանության հանդեպ մեր վերաբերմունքը, սակայն եկեք միշտ հիշենք, որ գրքի հոգեւոր խորհուրդն է հենց, որը պետք է կռի ու կոփի մեր վաղվա հաղթանակը, եւ շատ կարեւոր է, որ նման իրադարձությունները տեղի են ունենում հենց այսօր, որովհետեւ երբ մի ձեռքում սուրն է, իսկ մյուսում՝ գիրքը, սա եւս մեկ անգամ փաստում է ժողովրդի ուժի ու ինքնության մասին։ Րաֆֆին ասել է՝ մեկ լավ գիրքը կարող է մի ամբողջ ազգի փրկել»,-նշեց նա։
Այս տարի փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը եւ տասնյակ ուրիշներ։ Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաեւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երեւանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը ներառյալ․ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան