Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

Երեւանում ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ՝ տենոր Յոզեֆ Կալեյան եւ ջութակահար Գիլ Շահամը

11:11, 2 հոկտեմբերի

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ՝ տենոր Յոզեֆ Կալեյան և ջութակահար Գիլ Շահամը։

Ծրագրում կհնչեն Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը, Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը, Պաբլո Սարասատեի Կարմեն-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար, Ջուզեպպե Վերդիի Նախերգանքը «Նաբուկո» օպերայից, Մանտուան դուքսի արիան «Ռիգոլետտո» օպերայից, Ջակոմո Պուչչինիի Կավարադոսիի արիան «Տոսկա» օպերայից և այլ ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ամերիկացի ջութակահար Գիլ Շահամը Գրեմմիի և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր բեմերում։

Յոզեֆ Կալեյան այսօր ամենաճանաչված ու պահանջված տենորներից է։ Նրա կատարողական վարպետությունը բարձր են գնահատել The Wall Street Journal-ը, The Times-ը, Opera News-ը, Associated Press-ը, The Independent-ը։

«Արմենիա» փառատոնը, որ Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների, կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից: Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում