Փարիզում այս պահին ընթանում է Նորաձեւության հերթական շաբաթը: Ամենաաղմկահարույցներից մեկը Coperni ընկերության շոուն էր։ Ավելի ճիշտ՝ դրա եզրափակիչ մասը։ 25-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդը հայտնվել է պոդիումում։ Հագուստից նա կրում թր միայն վարտիք, իսկ կուրծքը ծածկել էլ ձեռքով։ Մոդելին շրջապատել են երեք տղամարդ՝ հատուկ հարմարանքի միջոցով սպիտակ ներկ հիշեցնող նյութ ցողելով նրա վրա: Աստիճանաբար Բելլայի մարմինը ծածկվել է այս նյութի բարակ շերտով։ Բայց դա ամենեւին էլ բոդի-արտ չէր. «ներկը» շուտով «պոկվել է» նրա մարմնից եւ վերածվել պատրաստի զգեստի՝ պարզ ու էլեգանտ։ Դրանում Բելլան հանդիսատեսի ծափահարությունների ներքո լքել է պոդիումը։
Իհարկե, այս ամենն ավելի շատ հնարք էր, քան բարձր նորաձեւություն։ Դժվար է հասկանալ, թե որքան հարմար կլինի նման զգեստ կրել առօրյայում, եւ ի՞նչ իմաստ ունի դրանով փոխարինել սովորական գործվածքներից պատրաստված հանդերձանքները։ Բայց միեւնույն է՝ զգացողություն կար, որ շոուի այցելուները ֆիլմում են, որի գործողությունները տեղի են ունենում ապագայում։ Էֆեկտը մահացու էր. հարյուրավոր կայքեր արդեն գրել էին Coperni շոուի մասին, տեսանյութը սփռված էր սոցիալական ցանցերում։
Ինչպես նշում է Vogue Business-ը, Բելլա Հադիդի վրա ցողված նյութը մշակվել է Fabrican-ի կողմից (կառավարվում է իսպանացի դիզայներ եւ գիտնական Մանել Տորեսի կողմից): Բամբակի կամ սինթետիկ գործվածքի մանրաթելերն այնտեղ համակցված են պոլիմերներ պարունակող հատուկ հեղուկով։ Այս հեղուկը գոլորշիանում է, երբ այն շփվում է մարդու մաշկի հետ: Հեռացված զգեստը հեշտությամբ վերածվում է նույն նյութի, որը կարելի է նորից օգտագործել։
Տորեսից եւ նրա թիմից վեց ամիս է պահանջվել Փարիզի շոուի տեխնոլոգիան ստեղծելու համար: Նրանց հետ համագործակցել են Coperni ապրանքանիշի հիմնադիրները՝ երիտասարդ ֆրանսիացիներ Սեբաստիեն Մեյերը եւ Առնո Վայանը։ Ընդհանրապես, նրանք հակված են էքսպերիմենտների. նրանց ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Swipe պայուսակն էր՝ ամբողջությամբ պատրաստված ապակուց։ Այս պայուսակի ոսկեգույն տարբերակը ստեղծվել է հատուկ Փարիզի Նորաձեւության շաբաթվա ցուցադրության համար՝ 100.000 եվրո արժողությամբ։ Ճիշտ է, ցուցադրությունից հետո խոստացել են հալեցնել այն եւ ոսկին ձուլակտորի տեսքով վերադարձնել մատակարարին։ Բայց, եթե պատվեր լինի, ոսկե պայուսակը կրկին կպատրաստվի։
Աղբյուրը՝ KP.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին