Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Սիրելի հոբբիից մինչեւ համեղ բիզնես․ ինչպե՞ս ֆրանսիական հումքի ու հայկական ազգանվան հիմքում ստեղծվեց «Parizyans Jelly» դոնդողյա տորթերի բրենդը

17:57, 4 հոկտեմբերի

«Parizyans Jelly» բրենդը, որն այսօր դոնդողյա տորթերի սիրահարների համար ամենապահանջված ապրանքանիշներից է, ունի ստեղծման հետաքրքիր ու յուրահատուկ պատմություն․ բրենդի հիմնադիր Կարինե Հովեյանը դեռեւս 5 տարի առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ իր սիրելի հոբբին մի օր դառնալու է հաջողված բիզնես ու արժանանալու ոլորտի ամենապատվավոր հավաստագրերին, մրցանակներին եւ դոնդողյա տորթերի սիրահարների բարձր գնահատակին։

Բրենդի ստեղծման իրական «մեղավորները» Հովեյանի դուստրերն են, որոնք, հասկանալով, որ չեն կարողանում նրան համոզել հոբբին վերափոխել բիզնեսի, մի օր, պարզապես, որոշում են մայրիկի պատրաստած տորթը տեղադրել առցանց հարթակում, որից էլ սկսվում է դոնդողյա տորթերի համեղ բրենդի ճանապարհը․ զանգեր, պատվերներ, հիացական խոսքեր՝ այս ամենն էլ «ստիպեցին» ունենալ արտադրամաս ու շարունակել տորթերի պատրաստումն արդեն այնտեղ։

6C1FBA26-E8BB-4EB9-9D96-E7D3B1F26385-1.jpg (408 KB)

Ի դեպ, հետաքրքիր է նաեւ ընկերության անվան ընտրությունը․ հայկական համ ու որակ ունեցող տորթերին փարիզյան դարձրել է ոչ միայն ֆրանսիական բարձրակարգ հումքը, այլեւ՝ Կարինե Հովեյանի ամուսնու՝ Փարիզյան ազգանունը, ինչն էլ հետաքրքիր բառախաղ է ստեղծել անվան շուրջ։

«Parizyans Jelly» բրենդը պաշտոնապես հիմնադրվել է 2018 թ-ի ապրիլին։ Առաջին արտադրանքը, որով հանդես է եկել ընկերությունը, կաթնաշոռի ու դոնդողի համադրությամբ տորթն էր։ Շուկայում բրենդն առաձնանում է նրանով, որ միակն է, որը զբաղվում է բացառապես դոնդողյա տորթերի արտադրությամբ։ Ընտրությունը ակնհայտ է՝ դոնդողը ոչ միայն նուրբ ու հաճելի համ ունի, այլեւ՝ մի շարք օգտակար հատկանիշներ ամուր ոսկրերի, լավ հիշողության ու առողջ քնի համար։

BA1F43C7-7115-480F-96DF-2A1D7FB7EB51.png (1.01 MB)

Բրենդն առաջարկում է համային մի քանի համադրություններով տորթեր՝ կաթնաշոռի եւ դոնդողի, սերուցքի եւ դոնդողի, ընդեղենի եւ դոնդողի, ինչպես նաեւ թարմ մրգերի հավելումներով։ Իսկ երբ այս ամենին գումարվում է նաեւ տորթի յուրահատուկ դիզայնը՝ ախորժելի տեսքը, ինքնատիպ համն ու օգտակարը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ 

913BC5BA-52BE-4A27-A03F-CDF77E50C574.jpg (309 KB)

Հաճախորդները կարող են լայն ընտրություն կատարել ոչ միայն բրենդի ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում ներկայացված տեսականուց, այլեւ պատվիրել էքսկլյուզիվ տորթեր՝ իրենց նախընտրած դիզայնով։ Այս համեղ տորթերը պարտադիր պետք է փորձեն բոլորն՝ առանց սահմանափակումների, հենց այդ պատճառով էլ «Parizyans Jelly»-ն պատրաստում է դոնդողյա տորթեր նաեւ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Տորթերը պատրաստվում են բացառապես որակյալ հումքից, որի մեծ մասն արտերկրից է եւ ձեռք է բերվում անմիջպես ներմուծողից:

66EED92A-A095-4441-AC71-CC5DA7666967.png (2.52 MB)

Ապրանքանիշի՝ լավագույնը լինելը փաստում են ինչպես հաճախորդների, այնպես էլ՝ ոլորտի պրոֆեսիոնալների գնահատականները։ «Parizyans Jelly»-ն արժանացել է մի շարք մրցանակների` միջազգայն ու տեղական ընկերությունների կողմից, այդ թվում՝ Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Սպառողի ընտրություն», «Սպառողի գոհունակություն», Համազգային վստահություն խորհրդի «Վստահության վարկանիշ», «Պառլամենտ» հասարակական քաղաքական ամսագրի կողմից` «Ոլորտի առաջատար» կոչումներին, ինչպես նաեւ հավատագրեր` Mila Cakes, Profriend, «Միշել քեյք դեկոր» ընկերությունների ու Global business forum-ի կողմից: Բրենդի հիմնադիր Կարինե Հովեյանին 2021 թ-ին շնորհվել է «Տարվա հայուհի» մրցանակը։

EF68A6BD-36D8-4FDE-BBF0-317C9F99C35B.jpg (410 KB)

«Parizyans Jelly»-ի դոնդողյա տորթերը կարող եք ձեռք բերել հենց արտադրամասից, որը գտնվում է Մամիկոնյանց 58 հասցեում։ Պատվերներ կարող եք կատարել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում, հեռախոս՝ 091 60 60 09։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել