ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերի անձնական կյանքում դրական փոփոխություն կնկատվի։ Նույնիսկ եթե թվա, որ ձեզ մոտ ամեն ինչ նույնն է կամ ավելի վատ, մի շտապեք եզրակացություններ անել։ Ամենայն հավանականությամբ դուք սխավում եք։ Սպասեք եւս մի քանի օր։
ՑԼԵՐ
Սիրելի եւ հարազատ մարդկանց աչքերում փնտրեք կարեկցանք, ոչ՝ հիացմունք։ Երբ դա գտնեք ինչ-որ մեկի մոտ, ուրեմն հենց նրան էլ կարելի է դիմել անհրաժեշտության դեպքում։ Այսօր Ցուլերը կիմանան, թե ով է իրենց իրական բարեկամը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներին շատ գործեր են սպասվում եւ աստղերը հուշում են, որ բազում հարցեր կարող են առաջանալ։ Ձեր առաջադրանքն է՝ թույլ չտալ, որ ձեր խնդիրները ազդեն հարաբերությունների վրա եւ ագրեսիվ չլինել սիրելի էակի հետ։ Հանդիմանությունները չեն կարող օգնել ձեզ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սկսած ամեն գործ բերեք իր տրամաբանական ավարտին։ Նույնը վերաբերում է նաեւ սիրային հարցերին։ Ամենահարմար օրն է, երբ պետք է կարգի բերել անձնական կյանքը եւ վերջակետ դնել բոլոր բաց ու անավարտ տեղերում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու ձեր հարաբերություններում ամեն ինչ այնպես չէ։ Փորձեք նրան հանգիստ բացատրել, թե ինչն է պատճառը, այլապես նա ինքը եզրակացություններ ու սխալ քայլեր կանի։
ԿՈՒՅՍԵՐ
Շտապելու ցանկություն կլինի։ Ամեն ինչ հասցնելու եւ կարգավորելու համար շատ քիչ ժամանակ ունեք։ Սակայն արագությունը հարաբերությունները փրկելու հարցում չի կարող օգնել։ Հարկավոր է հասկանալ սիրելի էակի ներաշխարհը եւ հետո շտապել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Չարժե սիրելի էակին գանձեր եւ պայծառ ապագա խոստանալ։ Չէ որ մի օր ստիպված եք լինելու կատարել այդ խոստումը։ Իսկ ավելորդ խնդիրներ ցանկանու՞մ եք ունենալ։ Հետեւաբար, մոռացեք երկնքից աստղեր ու լուսին իջնելու մասին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներին հաճելի անակնկալ է սպասվում սիրելի էակի կողմից։ Հնարավոր է, որ նա ձեզ ծաղկեփունջ կնվիրի, բայց ոչ նյութական նվերները (պայծառ ժպիտ, հիանալի տրամադրություն) նույնպես չեն բացառվում։ Ամեն դեպքում աստղերը երջանիկ օր են կանխատեսել ձեզ համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Պատրաստվեք ստիպված եք լինելու կանգնել դժվարությունների առաջ։ Հնարավոր է, որ հանուն սիրելիի դեմ գնանք սեփական սկզբունքներին եւ համոզմունքներին։ Կամ ընդհակառակը՝ ընտրություն կատարեք հօգուտ դրանց, ինչից կտուժի սերը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելի էակին բացատրել է պետք, որ նույնիսկ եթե իր կյանքում հիմա դժվար շրջան է, շատ շուտով այդ մղձավանջը կավարտվի եւ այլեւս երբեք էլ չի կրկնվի։ Կարեւորը՝ հավատացեք սեփական ուժերի վրա եւ սիրելիի կողքին եղեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր միայնակ եք ձեզ զգալու՝ նույնիսկ եթե սիրելի էակը ձեր կողքին լինի։ Որքան էլ տարօրինակ է, հիշելու եք միասին անցկացրած օրերը եւ հասկանալու եք, թե ինչ է նշանակում ունենալ զուգընկեր, բայց լինել միայնակ։ Բայց վաղն արդեն դուք կմոռանաք այս զգացողությունների մասին։
ՁԿՆԵՐ
Հոգնե՞լ եք նստել ու սպասել հրաշքների։ Դուք հենց հիմա եք ուզում տեսնել այդ հրաշքները. հիմա կամ երբեք։ Բայց ձեր երկրորդ կեսին նույնպես կարելի է հասկանալ։ Միգուցե ավելի երկար մտածեք եւ կարողանաք ընդհանուր հայտարարի գաք։ Ամեն դեպքում, պետք է անկեղծ զրուցել սիրելիի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 1 փետրվարի
«Ավատար․ ջրի ճանապարհը»․ ոչ իդեալական կինո՝ «խորասուզում Պանդորայի աշխարհում»11:54, 1 փետրվարի
Հայաստանի համատեղ արտադրության «Լուկա» խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ռոտերդամում եւ Օստենդում11:37, 1 փետրվարի
Աֆիշա․ ու՞ր գնալ առաջիկա օրերին11:19, 1 փետրվարի
«Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին10:21, 1 փետրվարի
Louis Vuitton-ը նախազգուշացումներով թխվածքաբլիթների տեսքով պայուսակ է թողարկել09:00, 1 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 31 հունվարի
Քիմ Քարդաշյանը մասնակցել է Anastasia Beverli Hills ապրանքանիշի 25-րդ տարեդարձի խնջույքին (ֆոտո)22:55, 31 հունվարի
Netflix-ը հրապարակել է «Murder Mystery» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը22:22, 31 հունվարի
Երգիչ Աբո Սահակեանը Բլինքենի Իսրայել կատարած այցի ընթացքում փորձել է լսելի դարձնել հայերի ձայնը (ֆոտո)21:32, 31 հունվարի
5 համոզմունք, որոնք սպանում են քո մեջ կնոջը20:29, 31 հունվարի
Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը19:26, 31 հունվարի
Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված հայատյաց թղթերին