Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին երեկոյան կերպարում է։ «Մի քիչ պոզիտիվ ուղարկեմ՝այս գորշ ու դատարկ օրերի միջից», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։
«5-րդ օրն է՝ լուռ հետևում եմ… Հետևում եմ լուրերին, մեծ քանակի ինֆորմացիա տարածող ամենատարբեր էջերի…
Ինֆորմացիոն գերառատության մեջ դժվար է ֆիլտրել այն, ինչը գոնե մասամբ համապատսխանում է իրականությանը:
Կա մի անհերքելի փաստ միայն. ադրբեջանը կրկին սկսել է լայնածավալ պատերազմ ՀՀ սահմանի եզրագծով!
Էստեղ խոսքերս ավարտվում են…
Իսկ իրականում էնքան ասելիք կա, որ խեղդում է կոկորդս:
Բայց հիմա դրա ժամանակը չի:
Ամենքս պիտի զբաղվենք մի բանով հիմա՝լինենք զգոն ու սթափ, զգացմունքը փոխարինենք գիտակցությամբ, եթե օգնել չենք կարող,ապա գոնե չխանգարենք, չմուրանք օտար հայտնիների ուշադրությունն ու աջակցությունը(չկրկնենք 2020-ի սխալները):
Միևնույն է՝ անգամ նրանց մի գրառումը բխում է իրե՛նց իսկ անձնական շահերից:
Ու վերջապե՜ս՝դադարենք այս ներքին պառակտումը, առանց այն էլ՝վաղուց պառակտել են մեզ, դադարենք նվաստացնել միմյանց ու դրանով ուրախացնել թշնամուն, ու, վերջապես, դադարենք այսչափ ատելություն սփռել մեր շուրջը, ու մի կողմ դնենք մեր սեփական ԵՍ-ը:
Մեծամասնությունը զբաղված է սեփական ես-ի ու էգոյի բավարարմամբ…
Եկեք շա՜տ աղոթենք, շա՜տ, գտնենք մեր ներքին խաղաղությունն՝այս հրեշավոր իրականության մեջ, սիրենք ու ընդունենք միմյանց:
Մենք բոլորս տարբեր ենք, բայց բոլորս ունենք միևնույն երազանքն ու հույսը՝ Ազատ, Անկախ, Խաղաղ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ։ Իմ Սերն ու Աղոթքները իմ երկրի ու իմ ժողովրդի հետ են միշտ», - օրեր առաջ գրել էր երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին