MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ինձ դուր չի գալիս, որ տղամարդու ուժը մնում է սոց. կայքերում անծանոթ աղջիկների վրա ինքնակայանալը...»․ Նազենի Հովհաննիսյան

12:51, 7 հոկտեմբերի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել, որում կիսվել է իր մտքերով։

310886986_783875289392021_5786637104329098152_n.jpg (312 KB)

«Ինձ դուր չի գալիս այն, որ էս աշխարհում կնոջ մեջ գաղտնիք չի մնում, որ չգիտեմովքեր որոշում են, թե մենք ինչպես ապրենք, ինչու ապրենք կամ ապրենք, թե ոչ...

Ինձ դուր չի գալիս, որ ամեն ինչ էնքան են պարզեցրել, որ անգամ Տիեզերքը թվում է հասանելի ու շատ պրիմիտիվ..., երբ իրականում այն անպարփակ է ու բարդ՝ միլիոնավոր աստղերի նման, ու նույնքան անբացատրելի ....

Ինձ դուր չի գալիս, որ գեղեցիկ մարմինը հաճախ ֆոտոշոփի արդյունք է, ոչ թե իրական, իսկ իր էջը «խելացի մտքերով» ողողած աղջնակը պարզապես դատարկագլուխ տակառ, որն իր օրում մի օր չի աշխատել ու երբեք չի ստեղծել ոչինչ... էլ ու՜ր մնաց՝ միտք....

Ինձ դուր չի գալիս, որ ոմն տղամարդու ուժը մնում է սոց. կայքերում անծանոթ աղջիկների վրա ինքնակայանալը կամ սրան- նրան «քցելով» մի բան կպցնելը...

Երբ նա կարող էր լինել կարող և ուժեղ. իրականում:

Ինձ շատ բաներ դուր չեն գալիս ժամանակակից աշխարհում, բայց ամեն անգամ իմ բոլոր «դուր չեկածները» ի չիք են դառնում, երբ հանդիպում եմ մի իսկական ու ազնիվ մարդու, որը կարողանում է փշրել ցավերից առաջացած բոլոր պատնեշները քո մեջ ու հանել լույսը, պարուրել սիրով ու նորից հիշեցնել այն, որ դու մենակ չես:

Հ.Գ. Էս լուսանկարն արվել է մի ակնթարթում, ինչպես որ մեր կյանքն է...

ու չի խմբագրվել, ինչպես որ մեր կյանքը...Սեր ձեզ», - գրել է Նազենին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել