Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Սամվել Թադեւոսյանի ու Ինգրիտ Կոկչյանի գլխավոր դերակատարմամբ «Անքնություն» հոգեբանական թրիլերը ներկայացվել է Netflix-ին (ֆոտո/վիդեո)

14:41, 15 հոկտեմբերի

Հոկտեմբերի 28-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր, սցենարիստ Հարութ Ղուկասյանի եւ պրոդյուսեր Արմեն Սողոյանի «Անքնություն» հոգեբանական թրիլերը։ Ֆիլմի գլխավոր հերոսն Արմանն է, նա տառապում է անքնությամբ։ Արմանի կյանքն ամբողջությամբ փոխվում է մի գիշերվա ընթացքում, երբ պատահական զանգ է ստանում անծանոթուհուց, որն օգնության կարիք ունի։ Այս իրադարձությունն էլ դառնում է ֆիլմի կարեւորագույն գործողությունների սկիզբը։

«Անքնությունը» սցենարիստ Հարութ Ղուկասյանի ռեժիսորական դեբյուտն է․

«Պարբերաբար ունենում եմ հետաքրքիր գաղափարներ, բազում ֆիլմերի սցենարներ եմ հեղինակել, սակայն ցանկացած սցենարիստ երեւի, երբ իր ստեղծագործությունը տեսնում է էկրանին, մտածում է՝ ինքը ինչպե՞ս կնկարեր այս կամ այն տեսարանը, հիմա կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որ իմ պատկերացումը ներկայացնեմ։ Հետաքրքիր ձեւաչափ ենք ընտրել այն պատմելու համար, բայց դրա մասին չեմ ուզում մանրամասնել։ Թե որքանով է դա մեզ մոտ ստացվել, կդատի հանդիսատեսը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը։

310887651_103689289192358_8613391871446290345_n.jpg (55 KB)

«Անքնություն» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սամվել Թադեւոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը։ Ֆիլմում հանդես են գալիս նաեւ Բաբկեն Չոբանյանը, Ալիս Մելիքսեթյանը եւ պրոդյուսեր Արմեն Սողոյանը։  

«Հարությունի հետ մոտ 20 տարի է՝ աշխատում ենք, հաճախ առաջարկում էր, որ փորձենք այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կհետաքրքիր ամբողջ աշխարհին։ Երբ կարդացինք տվյալ ֆիլմի սցենարը, հասկացանք, որ այն յուրօրինակ կլինի հայաստանյան շուկայում եւ կհետաքրքիր ոչ միայն հայերին, այլեւ ամբողջ աշխարհին։ Կարծում եմ՝ միջազգային տարբեր կառույցները կընդունեն այս ֆիլմը։ Նկարահանումներն արված են բարձր որակով, իսկ սցենարը կհետաքրքիր բոլորին»,-հավելեց Արմեն Սողոյանը։ Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմն արդեն առաջարկվել է  Netflix ընկերությանը․ սցենարը հավանել են, այժմ տեխնիկական բանակցություններն են ընթանում։

310543006_103689939192293_6228921955577975708_n.jpg (76 KB)

«Ֆիլմը շատերիս մտածելու տեղ կտա՝ իսկ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք տվյալ հերոսի փոխարեն։ Տպավորված եմ նաեւ դերասանների պրոֆեսիոնալիզմով, բոլորը շատ նվիրված էին իրենց աշխատանքին, ինչի շնորհիվ կարողացանք մեր նախատեսած ժամկետներում ավարտել նկարահանումները։ Մինչ նկարահանումները սկսելը մենք մոտ մեկ ամիս փորձեր ենք իրականացրել, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս մտներ իր կերպարի մեջ։ Բացի այն, որ այս ֆիլմը կհետաքրքիր հանդիսատեսին ու դիտելու ընթացքում կպահի լարվածության մեջ, այն նաեւ ունի ուսուցողական բնույթ՝ կսովորեցնի չլինել անտարբեր»,-ասաց նա։

310953946_103689985858955_3141005948655886336_n.jpg (69 KB)

310846980_103689192525701_5621103004330530882_n.jpg (74 KB)

310900855_103689869192300_8022134123689364904_n.jpg (93 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Անքնություն» ֆիլմի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել