Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Այսօր իր 94-րդ տարեդարձն է նշում դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը (ֆոտո)

16:28, 23 հոկտեմբերի

Խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ ՀԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ  9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը դարձավ 94 տարեկան:

News.am STYLE-ը շնորհավորում է անվանի արվեստագետին`ներկայացնելով նրա կենսագրությունը:

25141.jpg (243 KB)

Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1934-ից 1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, ապա մինչեւ 1947 թվականները՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում: 1951-ից 1953 թվականներին սովորել է Փարիզի Ecole normale de Musique կոնսերվատորիայում՝ աշակերտելով Ժոն Ֆուրնեին, ինչպես նաեւ՝ Քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ։

Եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն ու Օպերայի երաժշտական ղեկավարը:

1200px-Հայաստանի_պետական_ակադեմիական_երգչախումբ_04.jpg (191 KB)

1961 թվականից ապրում է Հայաստանում՝ ստանձնելով ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս, հեղինակել է երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում եւ «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները:

Դասախոսել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ առ այսօր դասավանդում է Երեւանի Կոմիտասնի անվան պետական կոնսերվատորիայում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել