Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Երեւանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն ամփոփվեց

11:10, 24 հոկտեմբերի

Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն  իր փակումը հայտարարեց հոկտեմբերի 22-ին` ռեժիսոր-խորեոգրաֆներ Ուոլթեր Մաթեինի և Ինա Բրոեքսի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով։ Այն հանդիսատեսի դատին հանձնեց  իտալական IM Perfect թատերախումբը Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

312818062_655451435969099_2314222910080715358_n.jpg (98 KB)

IM Perfect թատերախումբը շրջագայում է ամբողջ աշխարհում և համագործակցում տեղի դերասանների և մասնագետների հետ, մի քանի դերերում  ներգրավվում են հյուրընկալող երկրի դերասանները: Հայաստանից ներկայացման մեջ խաղացին դերասան, պարող Կարեն Ճաղարյանը,  արվեստաբան, ռեժիսոր Աշոտ Չտչյանը և դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ինչպես նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի սաներ Անգելինան և Վարազդատը:

312797321_655451549302421_9019709119205407197_n.jpg (143 KB)

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

312810459_655451522635757_7202328086546446622_n.jpg (168 KB)

Փառատոնն այս տարի ուներ հատուկ ուղերձներ`  #SaveCulture և #StopAggression։

312853072_655451485969094_707755150321358487_n.jpg (155 KB)

Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվել էին հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

311182993_655451389302437_604703313823674608_n.jpg (108 KB)

Հյուրընկալվեցին 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ՝  Իտալիայից, Հունգարիայից,  Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Երևանյան 11 բեմահարթակում ցուցադրվեց ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։ Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

312797299_655472772633632_3541394740905147727_n.jpg (199 KB)

Փառատոնը հյուրընկալվեց նաև Գյումրիում։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվեց Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) «Լիր արքա» ներկայացումը։

Փառատոնի շրջանակում կայացավ նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

312846991_655451839302392_1301850293332550831_n.jpg (194 KB)

Փառատոնի օրերին կայացան վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք էր բերել բացառիկ համաձայնություն հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովի (ՌԴ) և վրաց անվանի ռեժիսոր  Ռոբերտ Ստուրուայի հետ։ Սա աննախադեպ հնարավորություն էր  շփվելու հռչակավոր ռեժիսորների հետ։

312837770_655472775966965_3907075049935965738_n.jpg (149 KB)

Նշենք, որ  փառատոնի նորություններն հասանելի էին https://www.tobe.am/ նորաստեղծ կայքի միջոցով։

311307584_655451739302402_3177512545508476355_n.jpg (201 KB)

Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

312815461_655477855966457_6231106242317208636_n.jpg (183 KB)

«ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021-ին։ Առաքելությունն է՝ աջակցել առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում անհատների և նախագծերի, որոնք կրում են սոցիալական և/կամ կրթական ուղղվածություն՝ ապահովելով  դրանց հետագա անխափան գործունեությունը:

310121316_655451712635738_4495434215679131939_n.jpg (186 KB)

Առողջապահության բնագավառում ֆինանսավորում ընդգրկում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի և քաղցկեղով ախտորոշված հիվանդների բուժման ծախսերը։

312607710_655451612635748_8065569790211186191_n.jpg (146 KB)

311379425_655451369302439_72130801325462228_n.jpg (132 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել