Երեւանում կայանալիք ամենասպասված իրադարձություններից մեկին՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, հաշված օրեր են մնացել։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հյուսիսային պողոտայում մեկնարկեց դեկտեմբերի 11-ին կայանալիք մրցույթի հետհաշվարկը, որը տվեցին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան եւ մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը։
Արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար.
«Միջոցառմանը հետեւելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երեւանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձեւավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»,-իր խոսքում նշեց նա։շ
Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսիյանն էլ հավելեց, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին.
«Ես հիշում եմ, թե մենք ինչ պատրաստություն էինք տեսնում մեկ տարի առաջ՝ «Մանկական Եվրատեսիլի» նախօրեին: Ամեն բան արեցինք, որ Մալենան հրաշալի ելույթ ունենա ու հաղթի: Այդպես էլ եղավ, հրաշքը պտտվեց, և այս մրցույթը եկավ Հայաստան: Առաջիկա մեկ ամսում քաղաքը կշնչի Եվրատեսիլով: Ակտիվ շրջանը սկսված է»:
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել են բեմի կառուցման աշխատանքները։ Երեւանում կայանալիք հոբելյանական մրցույթի շուրջ աշխատում է մեծ թիմ, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից․
Посмотреть эту публикацию в Instagram
«Դեկտեմբերի 4-ին արդեն բոլոր պատվիրակությունները կլինեն Հայաստանում: Այսօրվակից սկսած մեկնարկում է մրցույթի հետհաշվարկը, մնացել է ընդամենը 30 օր, ժամանակը շատ քիչ է, ինչը վախեցնող է, միեւնույն ժամանակ: Ինչ վերաբերում է տոմսերին՝ գալիք շաբաթ արդեն կսկսվի վաճառքը։ Տոմսերը վաճառվելու են ինչպես դեկտեմբերի 10-ին կայանալիք ժյուրիի եթերի, այնպես էլ եզարափակիչ օրվա համար»,-հավելեց նա։
Միջոցառմանը ներկա էին նաեւ մրցույթի երկրպագուներից շատերը, որոնք եկել էին տեսնելու եւ լուսանկարվելու Մալենայի եւ Նարեի հետ։ Վերջինները եւս կսվեցին իրենց հույզերով․
«Ամեն բան անում եմ, որպեսզի Հայաստանը հնարավորինս լավ ներկայացնեմ մրցույթում, ու կարծում եմ՝ դա ինձ կհաջողվի, որովհետեւ աշխատում եմ բավական պրոֆեսիոնալ թիմի հետ»,-նշեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մեր պատվիրակը։
Նախորդ տարվա մրցույթի հաղթող Մալենան Նարեին մաղթեց հաջողություն՝ ոչ միայն մրցույթի շրջանակում, եւ խորհուրդ տվեց բեմում լինել ինքնավստահ ու վայելել ելույթի յուրաքանչյուր վայրկյանը․
«Գիտեմ, թե որքան պատասխանատու է Հայաստանն այն մրցույթին ներկայացնելը: «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունն ինձ շատ մեծ փորձ է տվել. չեմ կարողանում հավատալ, որ, գրեթե, մեկ տարի անցել է այդ օրվանից, ասես՝ երեկ լիներ…»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի իր նոր երգն ու տեսահոլովակը։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեւանը մրցույթը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամը 2011-ին էր՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:07, 28 հունվարի
«Հպարտ եմ, որ քո զինվորն եմ»․ Վլադիմիր Արզումանյան16:04, 28 հունվարի
«Քիմ Քարդաշյանին է նմանվել»․ Նիկոլ Շերզինգերի ոճափոխությունն ու հետեւորդների արձագանքը (ֆոտո)15:21, 28 հունվարի
Լոբոդայի երգի հեղինակը դատական հայց է ներկայացրել նրա դեմ14:04, 28 հունվարի
«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան13:31, 28 հունվարի
Ինչպե՞ս է ընթանալու «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը. Խորեն Լեւոնյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ նոր նախագծի ձեւաչափի ու նպատակների մասին12:12, 28 հունվարի
«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ, ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան (ֆոտո)11:33, 28 հունվարի
«Աշխարհը դեռ լռում է Արցախի ժողովրդի մասին, ովքեր պայքարում են իրենց ազատության հիմնարար իրավունքի համար»․ Մհեր Բաղդասարյանն արժանացել է «Sino Phil Asia International Peace Award»-ի (ֆոտո/վիդեո)10:22, 28 հունվարի
«Կոշկավոր կատուն. վերջին ցանկություն» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 300 միլիոն դոլար09:00, 28 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 27 հունվարի
Ջիջի Հադիդն առաջին անգամ դարձել է Givenchy-ի գովազդային արշավի դեմքը22:19, 27 հունվարի
Թոբի Մագուայրը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խաղալ «Սարդ-մարդու» դերը21:12, 27 հունվարի
Ինչպես հաղթահարել տղամարդու հետ բաժանումը