Մենք բոլորս էլ մարդ ենք, եւ մեզ խորթ չէ որոշ իրադարձությունների, արարքների, մարդկանց արձագանքելը։ Մենք բոլորս տրամադրության փոփոխություններ ենք ունենում, հուզական նոպաներ, մեզ այցելում է չարության զգացումը։ Բայց կան նաեւ նրանք, որոնք ամբողջությամբ են տրվում այդ պոռթկումներին եւ հույզերին, կան նաեւ նրանք, որոնք զսպում են իրենց։ Եվ այդ բանաձեւում ճիշտ բաղադրիչներ չկան։ Ամեն մեկն ապրում է սեփական գրաֆիկով եւ կանոններով։
Ներկայացնում ենք Կենդանակերպի հինգ ամենահուզական նշանների ցուցակը։
Ձեզ կգտնե՞ք դրանում։
5-րդ տեղում Ջրհոսներն են
Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանց համար կարեւոր է, որ իրենց գնահատեն եւ հարգեն։ Հենց դա է Ջրհոսին մղում հետագա գործողությունների։ Նրանց հետ վիճելիս չի կարելի տիպական եւ կաղապարային պահվածք ակնկալել։ Նրանք ինքնատիպ ու խաղասերներ են։ Բայց Ջրհոսները կարողանում են սիրել։ Իհարկե՝ միայն իրենց։ Բայց մեզնից ո՞վ թերություններ չունի։
4-րդ տեղն ըստ արժանվույն գրավում են Կարիճները
Նրանք կոշտ, բայց արդարություն սիրող մարդիկ են։ Կարիճներն անգութ են, երբ խոսքը վերաբերում է մտերիմներին։ Յուրահատուկ «ընտանիքի թիկնապահներ» են։ Նրանցից ցանկացած պահի ինչ ասես, կարելի է սպասել։ Կարիճներն ամենաանկայուն նշանն են ամբողջ Տիեզերքում։ Վեճի մեջ նրանք սարսափելի են ու ծայրաստիճան խստասիրտ։ Նրանք միշտ ստանում են այն, ինչ ուզում են։ Դրա համար կարելի է հարգել նրանց։
3-րդ տեղը բաժին է ընկնում աղմկարար Երկվորյակներին
Երկվորյակների համար անհնարին ոչինչ չկա, երբ հարցը վերաբերում է իրենց անձնական շահերին։ Նրանք անիվ հորինողներ են։ Վեճի մեջ նրանք սահման ու դադար չեն ճանաչում։ Կարող են գոռալ, սպասք ջարդել եւ ամեն ինչում մեղադրել ամբողջ աշխարհին։ Ծայրաստիճան հնարամիտ են իրենց տեղում։ Չնայած՝ արագ հետ են քաշվում։ Նրանք ամեն ինչի մեջ գոռգոռալու պատճառ կգտնեն։ Բայց շրջապատողների կյանք են բերում շատ դրական պահեր, դրա համար էլ նրանք հրաշալի զուգընկեր են լինում։
2-րդ տեղը զբաղեցնում են Խոյերը
Խոյերը հազվադեպ են իմանում, թե ինչ են ուզում, դրա համար էլ հետեւում են ամբոխին։ Իհարկե, միայն ընտրյալներին։ Նրանց համար կարեւոր է հասարակական կարծիքը, այնպես որ, չեք տեսնի, որ հիմար սկանդալի մեջ ներքաշված լինեն։ Միայն արդյունավետ վեճ աշխարհի լավագույնների հետ։ Նրանք համարձակ են, երբեմն՝ անպատկառ եւ համառ։ Բայց նրանց թիկունքում քեզ միշտ զգում ես, ինչպես քարե պատի հետեւում։
1-ին տեղում է Այծեղջյուրները
Այծեղջյուրները Կենդանակերպի ամենահուզական նշանն են։ Նրանք ապրում են սեփական կանոններով ու նորմերով։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում «չի կարելի», «չափազանց թանկ է», «արգելված է»։ Այծեղջյուրները սովոր են ամեն ինչի հասնել գոռգոռոցով եւ հիստերիկայով։ Կողքից նայելիս նրանք շատ քաղաքավարի եւ պատասխանատու մարդիկ են, բայց ավելի մոտիկից ծանոթանալիս ուզում եք հնարավորինս հեռու փախչել նրանցից։ Բայց արժե սիրել նրանց, նրանք ամենակրքոտ մարդիկ են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան