Մոտենում է ամենահեքիաթային տոնը՝ Ամանորը, որն ինքնադրսեւորման ու երազանքների իրականացման լավագույն ժամանակահատվածն է: Եվ տոնի հավուր պատշաճի ներկայանալու համար, NEWS.am STYLE-ը կազմել է «ինչ պետք է անել»-ների ցանկ, որոնք կօգնեն կատարյալ տեսք ունենալ Նոր տարվա գիշերը:
1. Վարսեր: Նոր տարվա գիշերը պետք է անթերի սանրվածք ունենաս: Այդ կարող է լինել մեծ, փարթամ խոպոպների տեսքով: Հաջորդ տարվա նորաձեւ սանրվածքներից են տարբեր տեսակի հյուսքերը՝ թե՛ հավաքած, թե՛ թափված մազերի համար: Տոնական սանրվածքդ կարող ես զարդարել նաեւ մեծ ծաղիկներով կամ բնական քարերից հերակալներով ու ժապավեններով:
2. Դիմահարդարում: Տարեմուտը դիմավորելիս պետք է վառ դիմահարդարում ունենաս, բայց այն չպետք է վուլգար լինի: Ձին առեղծվածային կենդանի է, ուստի դիմահարդարման միջոցով պետք է հնարավորինս առեղծվածային կերպար ստեղծել: Օգտագործիր արծաթագույնի եւ մուգ մոխրագույնի համադրությունը, կաթնա-շոկոլադային երանգները՝ մինիմալիստական ոճ ստեղծելու համար, եւ կանաչն ու մանուշակագույնը՝ վառ ու նորաձեւ կերպար ստանալու համար: Հենց այս գույներն են գերիշխելու 2014 թվականին:
3. Մատնահարդարում: 2013-2014 սեզոնի մատնահարդարման հիթերից է nude-ը: Թափանցիկ, մարմնագույն, բաց վարդագույն երանգներն այնքան էլ ձանձրալի չեն, որքան կթվա առաջին հայացքից: Եթե, այնուամենայնիվ, մինիմալիստական ոճի սիրահար չես, ապա հավերժ նորաձեւ կարմիրն իր բոլոր երանգներով կա ու կա:
4. Զարդեր եւ աքսեսուարներ: Այս սեզոնին աղջիկները լայն ընտրության հնարավորություն ունեն: Նորաձեւ են ռոք ոճի զարդերը, մեծ ականջօղերն ու վզնոցները, քարերը, էթնիկ տարրերով աքսեսուարները: Քեզ մնում է միայն ընտրել որեւէ բան ու համապատասխանեցնել զգեստիդ հետ: Միայն թե հիշիր. 2014-ը փայտե ձիու տարի է, ուստի փայտից զարդերը նույնպես արդիական են:
5. Զգեստ: Ամանորյա զգեստ ընտրելիս ցանկալի է առաջնորդվել 2014-ի նորաձեւ գույներով: Դրանք են կապույտը, երկնագույնը, փիրուզագույնը, կանաչի բոլոր երանգները, ինչպես նաեւ մանուշակագույնն ու վարդագույնը:
Բալագույնն ու կարմիրի երանգները նույնպես չեն զիջում «դիրքերն» ու հանգիստ կարող են տեղ գտնել ամանորյա զգեստապահարանիդ մեջ: Ինչ վերաբերում է կտորին. նախընտրելի է, որ զգեստը կարված լինի բնական կտորներից: Այն կարող ես համադրել նաեւ բնական քարերից աքսեսուարներով:
6.Կոշիկ: Սեզոնի հիթերից են բարակ կրունկներով եւ սուր քթերով, ինչպես նաեւ երկարաճիտ կոշիկները: Հաստ ներբանն ու հաստ կրունկները նույնպես տեղին կլինեն: Գույնի հարցում կարող ես դարձյալ առաջնորդվել հաջորդ տարվա նորաձեւ երանգներով:
Կենդանական նախշերով կոշիկներն այս սեզոնին դարձյալ արդիական են: Պարզապես դրանք պետք է համապատասխանեցնես զգեստիդ ու կերպարիդ եւ վերջ. ամանորյա շլացնող տեսքդ ապահովված է:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:04, 20 փետրվարի
«Հարրի Փոթերի» երկրպագուները շոկի մեջ են. Հերմիոնան եւ Մալֆոյը միասին են18:49, 20 փետրվարի
«Կյանքը հիասքանչ է». Անժելա Սարգսյան18:15, 20 փետրվարի
«Երբ ես ինձ ծեր կին եմ զգում, պարզապես մտածում եմ երջանիկ լինելու մասին»․ Ռիհաննան նշում է 31-ամյակը18:03, 20 փետրվարի
Շրջադարձ. Քլոե Քարդաշյանի փեսացուն նրան դավաճանել է Քայլի Ջենների լավագույն ընկերուհու հետ17:56, 20 փետրվարի
Բելլա Հադիդը համարձակ լանջաբացվածքով զգեստով ցույց է տվել կազմվածքը17:22, 20 փետրվարի
«Մի հավատացեք ամենին». Քիմ Քարդաշյանը պատասխանել է խարդախության մեղադրանքներին17:05, 20 փետրվարի
«Ես ունեմ ցելյուլիտ»․Սինդի Քրոուֆորդը նշում է 53-ամյակը16:46, 20 փետրվարի
«Սեւը միշտ էլեգանտ է». Էլեն Ասատրյանի գրավիչ կերպարը16:11, 20 փետրվարի
Նման բան դուք չեք տեսել. Դրեյքն iPhone-ի համար սմարթֆոնից 400 անգամ թանկ պատյան է գնել15:35, 20 փետրվարի
«Անձնականը հանրային դարձնելն իմ տարերքի մեջ չէ»․ Ջուլիա Եղշատյանը՝ իր նոր դերի եւ նախկինում իրեն ու Սարգիս Ավետիսյանին վերագրված սիրավեպի մասին15:03, 20 փետրվարի
Հարսանիք չի լինի. Լեդի Գագան չեղարկել է նշանադրությունը14:53, 20 փետրվարի
Անաիս Սարդարյանը` որդու հետ