Թեեւ աստղերը թանկարժեք բուժում ստանալու ավելի շատ հնարավորություններ ունեն, հիվադության առաջ բոլորը հավասար են։ Ներկայացնում ենք հայտնիների պատմությունները, որոնք կարողացել են հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունները։
Յուլյա Վոլկովա
Վոլկովան հայտնի է դարձել 15 տարեկան հասակում, երբ սկսել է ելույթ ունենալ «t.a.Tu» խմբի կազմում։ Յուլյան եւ նրա զուգընկերը՝ Լենա Կատինան, արագորեն գրավեցին ռուսական, ապա նաեւ արտասահմանյան հանրության ուշադրությունը, սակայն 2012թ.-ին Յուլյան կորավ երկրպագուների եւ լրագրողների տեսադաշտից։
Ավելի ուշ պարզվեց, որ մտերիմ ընկերոջը հանդիպելուց կարճ ժամանակ անց (նա տառապում էր քաղցկեղով), Վոլկովայի մոտ եւս ախտորոշվել է հիվանդությունը։ Երգչուհու մոտ վահանաձեւ գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Վոլկովան ուռուցքը հեռացնելու բարդ վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը հաջող է անցել, սակայն բժշկական սխալի պատճառով նա կարողացել է միայն շշնջալ. նյարդի վնասման պատճառով երգչուհին կորցրել է ձայնը։
Նա վերականգնողական վիրահատությունների է ենթարկվել. երկուսը Գերմանիայում, մեկը՝ Կորեայում։ Այժմ Յուլյան կարողանում է խոսել, սակայն նրա ձայնում դեռեւս խռպոտություն է լսվում։
Մայքլ Դուգլաս
2010թ.-ին «Օսկար»-ի մրցանակակիր Մայքլ Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ է ախտորոշվել։ Հիվանդությունը բավական ուշ է ախտորոշվել՝ արդեն չորրորդ աստիճանում։ Մայքլ Դուգլասն ու նրա կինը՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսն այդ ժամանակ չեղարկել են բոլոր նկարահանումներն ու զբաղվել բուժմամբ։
Դերասանի առողջական վիճակին սրտի թրթիռով հետեւում էր ամբողջ աշխարհը, եւ երբ քաղցկեղը վերջապես նահանջեց, Դուգլասն այն հետեւյալ կերպ մեկնաբանեց։ «Ուռուցքն անհետացել է։ Ես ուտում եմ խոզի նման։ Վերջապես ես կարող եմ ուտել ամենն, ինչ ուզում եմ»։
Քայլի Մինոուգ
Երգչուհին հյուրախաղերի էր մեկնել Եվրոպա, երբ 2005թ.-ին՝ 36 տարեկան հասակում, նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ «Երբ բժիշկն ինձ հայտնեց ախտորոշման մասին, կարծես թե դադարեցի զգալ հողը ոտքերիս տակ: Թվում էր, թե ես արդեն մահացել եմ»,- ավելի ուշ հիշել է արտիստը։ 2008թ.-ին բուժումն ավարտին հասցնելով Ֆրանսիայում՝ Քայլի Մինոուգը սկսել է կիսել իր փոձը եւ ամբողջ աշխարհում կանանց ուշադրությունը գրավել ժամանակին ախտորոշման վրա։
2010թ.-ին աստղը արշավ է անցկացրել կրծքագեղձի քաղցկեղի պայքարի վերաբերյալ եւ իր հոբեյլանը նշել բարեգործական համերգով, որի ընթացքում գումար է հավաքվել քաղցկեղի դեմ պայքարի եւ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։ 2014թ.-ին երգչուհին բարեգործական արշավ է կազմակերպել՝ հետազոտություների համար միջոցներ հավաքելու համար։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Reuters, Instagram, Tara Ziemba/Wireimage, Jordan Strauss/Invision/AP, Todd Williamson/NBC/NBCU Photo Bank, Getty Images, Simon M James/GC Images, MarieClaire, Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)10:31, 3 փետրվարի
10:05, 3 փետրվարի
Սուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին09:00, 3 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ