Թագավորական ընտանիքի ընկեր եւ կենսագիր Ջայլս Բրանդրեթը իր նոր՝ «Elizabeth: An Intimate Portrait» գրքի թողարկման նախօրեին Daily Mail-ին պատմել է, թե ինչպես են անցել Եղիսաբեթ II-ի կյանքի վերջին օրերը։ Ի լրումն հայտնի իրադարձությունների նոր մանրամասների՝ օրինակ՝ վարչապետ Լիզ Թրուսի հետ հանդիպմանը, նա կիսվել է միապետի մահվան պատճառի մասին իր վարկածով։ «Ես լսել եմ, որ թագուհին ուներ միելոմա՝ ոսկրածուծի քաղցկեղ: Դրանով են բացատրվում նրա հոգնածությունը, քաշի կորուստը եւ «շարժունակության խնդիրները», որոնց մասին մեզ հաճախ էին պատմում նրա կյանքի վերջին տարվա ընթացքում», - պատմել է Բրենդրեթը։ «Միելոմայի ամենատարածված ախտանիշը ոսկրային ցավն է, հատկապես կոնքի եւ մեջքի ստորին հատվածում, եւ այն հաճախ ազդում է տարեցների վրա»: Ներկայումս այս հիվանդությունը բուժում չունի, եւ թերապիան կարող է երկարացնել հիվանդի կյանքը ընդամենը երկու-երեք տարով։
Հեղինակը նաեւ մի հարց է տվել, որն անհանգստացրել է բոլոր բրիտանացիներին․ «Արդյո՞ք թագուհու ձեռքի կապտուկը, որը մենք տեսել ենք Լիզ Թրուսի հետ նրա լուսանկարներում ներերակային կանյուլայի հետք էր: Իսկ դա նշանակո՞ւմ է, որ թագուհուն ստերոիդներ են տվել՝ օգնելու նրան անցնել ծառայության վերջին օրը: Թե՞ դա պարզապես պատահական կապտուկ էր՝ կապված տարիքի հետ։ Ես միայն գիտեմ, որ նրա մահվան վկայականում մահվան պատճառը պարզապես «ծերությունն» է նշված, ճիշտ այնպես, ինչպես Էդինբուրգի դուքսինը», - եզրափակել է Բրեադրեթը:
Աղբյուրը՝ Super
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով