Շուտով ORDER FILM production-ը հանդիսատեսի դատին կհանձնի աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված լիամետրաժ փաստագրական ֆիլմը:
«Մենք փորձել ենք համադրել եւ ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել Մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ եւ նշանակալի դրվագները: Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 նվագախմբեր, որոնց թվում են Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուզը, Բեռլինի, Դրեզդենի, Վիեննայի, Փարիզի, Ավինիոնի նվագախմբերը: Կինոպատումն ունի լայն աշխարհագրություն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն: Սա Մաեստրոյի ստեղծագործական ուղու ընդամենը մի մասն է, որն անցել ենք նորից, նպատակ ունենալով պահոցներում գտնել Դուրյանին նվիրված նյութեր, Մաեստրոյին գնահատող եւ նրա արվեստով հիացած մարդկանց: Առաջին անգամ փորձել ենք մանրամասն ներկայացնել նաև Օհան Դուրյանի հասարակական գործունեությունը, անարդարություն չհանդուրժող և ընդվզող կերպարը, որը զրկվելով հայրենիքում ստեղծգործելու հնարավորությունից, ենթարկվել է հալածանքների», - ասվում է փրոդաքշնի ֆեյսբուքյան էջում։
Ֆիլմը նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)10:31, 3 փետրվարի
10:05, 3 փետրվարի
Սուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին09:00, 3 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 2 փետրվարի
Աստղային մետամորֆոզներ․ Շպռոտ (ֆոտո)