Ռուս դերասան եւ շոումեն Դմիտրի Նագիեւը մասնակցել է յութուբյան Skillbox Lectorium ալիքի կազմակերպած շոուին, որի ընթացքում նրան հարցրել են, թե ինչու՞ է տասը տարվա համագործակցությունից հետո հեռացել «Առաջին ալիք» -ից։
Նախկինում Նագիեւն այս հարցին հստակ պատասխան չէր տվել: Շոումենն ասել է, որ շատերի պես, ինքն էլ է ցանկանում փոխել մասնագիտությունը:
«Շատերն են մտածում աշխատանքը փոխելու մասին: Նույնիսկ ես... Մասնագիտություն փոխելն ավելի հեշտ է դարձել»,- պարզաբանե է սիրված արտիստը՝ հավելեկով, որ մտադիր է զբաղվել բիզնեսով եւ պատրաստվում է գեղեցկության սրահ հիմնել։ Նագիեւը ծիծաղով նշել է, որ վրեժ է լուծելու բոլորից, ովքեր դեռեւս մազեր ունեն:
Ավելի վաղ պրոդյուսեր Յուրի Ակսյուտան անդրադարձել էր շոումեն եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիևի՝ «Առաջին ալիք»-ի «Ձայն» նախագծից հեռանալու պատճառին, իսկ Նագիեւը, իր հերթին, լրագրողների հետ զրույցում հստակեցրել էր, որ բարենպաստ պայմանների առկայության դեպքում կրկին կստանձնի «Ձայն» երաժշտական շոուի հաղորդավարի իր դերը:
«Ես կվերադառնամ, երբ բարենպաստ պահ լինի զվարճալի, թեթեւ ժամանցային հաղորդումների համար»,- ասել է Նագիեւը եւ հավելել, որ ժամանակավոր արձակուրդի մասին իր որոշումը համաձայնեցվել է հեռուստաալիքի ղեկավարության հետ։
Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում