Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

««Ձայնը» նախագիծը հենց քեզ է սպասում»․ Ֆիլիպ Կիրկորովի արձագանքը՝ 14-ամյա Միլեն Կարանյանի ելույթից հետո (ֆոտո/վիդեո)

17:12, 30 նոյեմբերի

14-ամյա Միլեն Կարանյանը, 9 օկտավա դիապազոնով, աշխարհում ամենահզոր ձայնն ունի՝ ըստ InterRecord ռեկորդների միջազգային գրքի։ Երգչուհին ընդգրկվել է նաեւ հայկական «Դյուցազնագրքում»։ 

Հայուհու ձայնային տվյալները գրավել են անգամ Բուլղարիայի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին, որն այժմ հանդիսանում է Միլենի պաշտոնական ներկայացուցիչը։ Կիրկորովն օրերս երգչուհուն հրավիրել էր մասնակցելու նոյեմբերի 21-ին Կրեմլի դահլիճում կայացած իր հոբելյանական համերգին։ Միլենի կատարումից հետո արտիստի որդին՝ Ֆիլիպ Կիրկորովն, այնքան է տպավորվել հայուհու ձայնային տվյալներով, որ ետնաբեմում խնդրել է նրան լրագրողների ներկայությամբ երգել ակապելա տարբերակով՝ «որ հանկարծ չմտածեն, թե կենդանի չես կատարել»,-նշել է երգիչը։ Նա նաեւ հավելել է, որ Միլենի ելույթի սկզբում ապշել է․ «Մտածեցի, թե տղա է երգում, հետո հասկացա, որ կատարողն աղջնակ է»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Միլենը NEWS.am STYLE-ին բացառիկ լուսանկարներ եւ տեսագրություններ է տրամադրել, կիսվել Ֆիլիպ Կիրկորովի հետ հանդիպման տպավորություններով ու պատմել իր ելույթի ու նոր ձեռքբերումների մասին։

«Մեծ հպարտությամբ ընդունեցինք Բեդրոս Կիրկորովի համերգին ելույթ ունենալու առաջարկը, քանի որ նրա հետ անձամբ շփվելուց հետո շատ մեծ տպավորություններ ունեի նրանից։ Նա մեզ համար յուրօրինակ հայ մարդու, բարի, արդար ու պրոֆեսիոնալ արտիստի վառ ու եզակի օրինակ է»,-ասում է երգչուհին։

Միլենը համերգին ներկայացրել է 4 երգ, որոնցից 3-ը՝ հեղինակային։ Համաշխարհային հիթերից կատարել է Անդրեա Բոչելիի եւ Սելին Դիոնի հանրահայտ՝ The Prayer երգը։

317386731_536207544743105_3699485890696490828_n.jpg (49 KB)

Երգչուհին նշեց, որ երեկոյից միայն դրական լիցքեր է ստացել, եղել են նաեւ խոչընդոտներ, բայց դրանք չեն խանգարել վայելելու օրը․

«Բազում դժվարություններ այս ճանապարհին ունեցել ենք, ինչպես նաեւ համերգի հետ կապված, որովհետեւ կային մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում էին խանգարել իմ ելույթին, բայց Աստծո կամքով եւ Բեդրոս Կիրկորովի արդար ու անշահախնդիր մոտեցման շնորհիվ ամեն ինչ շատ լավ ստացվեց»։

317476733_1204415693757660_1097083574377607407_n.jpg (54 KB)

Ամենատպավորիչ պահն, իհարկե, եղել է Ֆիլիպ Կիրկորովի հետ հանդիպումն ու նրա դրական արձագանքը․

«Ֆիլիպ Կիրկորովի հետ հանդիպումը մեծ անակնկալ էր։ Հպարտ եմ ու շատ ուրախ, որ նման պրոֆեսիոնալ երգիչների կողմից արժանացա նման գնահատականի, որը մեծ նշանակություն ունի ինձ համար։ Խոսեցինք իմ ձայնային տվյալներից, խնդրեց կենդանի ու ակապելա տարբերակով կատարեմ հատված երգից՝ առանց միկրոֆոնի եւ երաժշտության, որպեսզի բոլորը հավատան, որ ամբողջ երգը իմ կատարումն է։ Կատարեցի, ինչին արձագանքեց՝ «Господи, "Голос" по тебе плачет»:

317546182_660309348954348_2349081660526961011_n.jpg (98 KB)

Միլենի մեծ երազանքն է՝ համերգային շրջագայություններ ունենալ ամբողջ աշխարհում,-«Երազանքս էր, որ սկսեի իմ հայրենիքից, չնայած, ցավոք, Հայաստանում որոշ կառույցներ մերժել են մեր առաջարկը, անկախ այն փաստից, որ մենք պատրաստ ենք, նույնիսկ, բարեգործական համերգների»,-պատմում է նա։

Երգչուհին ծնվել է Բուլղարիայում, մեծացել Երեւանում, բայց արդեն մի քանի տարի է՝ բնակվում է Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայում «Эврика» երաժշտական ակադեմիան։ Ինչ վերաբերում է առօրյա նախասիրություններին՝ սիրում է կիթառ եւ դաշնամուր նվագել, հետաքրքրվում է նաեւ հեռուստահաղորդավարի մասնագիտությամբ։ 

317274716_3357584854488041_2106878462851390896_n.jpg (63 KB)

317375926_1245062452705762_5916682777853935218_n.jpg (76 KB)

317583611_838461930606298_5177760541910026878_n.jpg (93 KB)

Սյունե Առաքելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել