ԽՈՅԵՐ
Խոյերն այսօր պետք է փորձեն նոր բացահայտումներ անել իրենց սիրելի անձնավորության մեջ։ Կարող եք խնդրել նրան հետաքրքիր պատմություններ կամ զվարճալի դեպքեր պատմել իր անցյալից։
ՑԼԵՐ
Այսօր Նա ձեր օգնության կարիքը կունենա՝ նույնիսկ եթե դուք չկարողանաք արագ արձագանքել նրան։ Փորձեք անել հնարավորինս ամեն ինչ, որ ձեր սիրելին իսկապես զգա ձեր սերն ու աջակցությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Նույնիսկ եթե Նա ձեր կողքին չէ, չի նշանակում, որ պետք է տխրեք եւ չվայելեք կյանքի թանկ րոպեները։ Ձեր սիրելին հաստատ ուրախ չէր լինի, եթե իմանար, թե որքան տխուր ու միայնակ եք զգում ձեզ եւ չէր հասկանա, թե ինչու եք մռայլ ամպեր կուտակել ձեր գլխին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքում, հնարավոր է, անակնկալ փոփոխություններ լինեն։ Միգուցե ձեզ զանգի այն գործընկերը, որին դուք իսկապես կարոտել եք եւ առաջարկի հանդիպել։ Աստղերը հուշում են անպայման համաձայնել եւ գնալ այդ հանդիպմանը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունը ձեր սկզբունքների եւ կանոնների գեղեցիկ բացառությունն է։ Դուք իհարկե, դրանից միայն ուրախ եք, քանի որ հասկանում եք, որ ճիշտ ընտրություն եք կատարել։ Աստղերը հուշում են պահել ու փայփայել ձեր «գանձին»։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք մաքսիմալ ուշադիր կլինեք ձեր զուգընկերոջ հանդեպ։ Նա պետք է զգա, որ կյանքի ցանկացած իրավիճակում դուք իր կողքին եք։ Հակառակ դեպքում նա կսկսի ավելի քիչ վստահել ձեզ եւ կփորձի մեկ ուրիշին գտնել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր է իմանալ, որ դուք իր կողքին եք. թեկուզ ոչ ֆիզիկապես, բայց գոնե հոգեպես։ Աջակցեք նրան, համաձայնեք նրա հետ, կարեւորեք նրա կարծիքը։ Դրանից Նա իրեն ավելի լավ կզգա եւ շնորհակալ կլինի ձեզ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր անձնական խնդիրները ուրիշների հետ մի քննարկեք։ Նրանց խորհուրդներն ու խոսքերը ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա։ Ավելին, հետագայում դրանք կարող են օգտագործվել ձեր իսկ դեմ։ Անձնական խնդիրները փորձեք լուծել ինքներդ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ յուրօրինակ եւ անկրկնելի օր է սպասվում։ Մոռացեք սովորական դարձած հաճոյախոսությունների մասին։ Այսօր բացառիկ եւ ավելի ազդեցիկ խոսքեր են հարկավոր Նրան։ Ձեր սիրելի անձնավորությունը սպասում է դրանց եւ անպայման կգնահատի ձեր ստեղծագործ մտքի թռիչքը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ընտանեկան բոլոր հարցերը կլուծվեն հօգուտ ձեզ։ Նույնիսկ եթե ինչ-որ մի բան մեկի հետ չեք կիսել կամ գումարային խնդիրներ ունեք, ամեն ինչ կհարթվի հօգուտ ձեզ եւ կլինի այնպես, ինչպես դուք եք ցանկանում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Օրը բարենպաստ է, որ ձեր սիրելին կարգավորի իր հարաբերությունները մտերիմների հետ։ Իսկ թե ում հետ, նա բնականաբար կհասկանա։ Եթե հարաբերությունները չհարթվեն, ձեր օրն ուղղակի մղձավանջի կվերածվի։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ խոսելը բավականին դժվար կստացվի, եւ դուք հաճույք չեք ստանա նրա հետ շփումից։ Սակայն ամեն ինչ պետք է կարգավորել եւ փոխշահավետ որոշման հանգել։ Փորձեք ավելի համբերատար ու զուսպ լինել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից