Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Առողջ լյարդի համար Top 5 մթերքները

20:20, 5 դեկտեմբերի

Չրեր

Լյարդի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է գլյուկոզա, վիտամիններ եւ հանքային նյութեր: Այս ամենը կարելի է ստանալ չորացրած մրգերից։ Այն լիովին բնական է, որը չի պարունակում ավելացված շաքար, հարուստ է վիտամիններով եւ բջջանյութով: Լյարդի համար առավել օգտակար կլինի ծիրանի չիրը, սալորաչիրն ու թզի չիրը։ Կարեւորը հիշելն է, որ չրերը բարձր կալորիականություն ունեն։ Դրանք արժե ուտել խիստ սահմանափակ քանակությամբ։

Վառ գույնի բանջարեղեն

Վառ գույն բանջարեղենին տալիս են բնական անտիօքսիդանտներ կարատինոիդները։ Որքան պայծառ է բանջարեղենը, այնքան բարձր է դրանում օգտակար նյութերի պարունակությունը։ Հակաօքսիդանտները պաշտպանում են լյարդի բջիջներն ազատ ռադիկալների վնասներից եւ խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացմանը: Բոնուս կլինի ծերացման գործընթացի դանդաղումը։ Սննդակարգում ավելացրեք որքան հնարավոր է կարմիր եւ նարնջագույն բանջարեղեն՝ գազար, դդում եւ բուլղարական պղպեղ:

Վարսակի փաթիլներ

Վարսակի փաթիլները պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ եւ բետա գլյուկան։  Վերջիններս պաշտպանում են լյարդի բջիջները վնասներից՝ նվազեցնելով քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Վարսակի փաթիլները նաեւ օգտակար են մարսողական համակարգի առողջության, ուղեղի աշխատանքի եւ քաշը վերահսկման համար։ Այն հարուստ է դանդաղ ածխաջրերով, որոնք երկար ժամանակ հանգստացնում են սովի զգացողությունը եւ նվազեցնում գերսնման վտանգը։

Ավոկադո

Ավոկադոն նույնպես կարող է շատ օգտակար լինել լյարդի համար: Այն հարուստ է հակաօքսիդանտ միացություններով, վիտամիններով եւ օգտակար ճարպերով: Դրանք նպաստում են լյարդի բջիջների ամրապնդմանը եւ վերականգնմանը, խթանում են դրա աշխատանքը։

Ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբը վիտամինների եւ հանքանյութերի պահեստ է, որոնք անփոխարինելի են ոչ միայն լյարդի առողջության, այլեւ ամբողջ մարմնի համար: Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը խթանում է լյարդի աշխատանքը, այն ավելի ակտիվ կերպով սինթեզում է լեղապարկը եւ օրգանիզմից հեռացնում ավելորդ նյութերը։ Բացի այդ, ծաղկակաղամբը դիետիկ է, այն կարող են իրենց սննդակարգ ներառել նույնիսկ նրանք, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին։

Աղբյուրը՝  Ivona.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել