Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով զուգահեռ իրականություններին։
«Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․ Եվրատեսիլյան տենդը, երբ զուգահեռ՝ վերջնական հանձնում են Արցախն եւ հայերին՝ թշնամուն․․․ Պետության կառավարողներից՝ նույն պետությունը փրկել փորձող սակավ ու նվազ անհատներ, որ դեռ «ժողովուրդ» են կոչում իրենց․․․ տոնածառի ու քաղաքի՝ կյանքեր խլած զարդարանքի փայլող լույսերի տակ ավելի խոր եւ սեւ, անդնդախոր փոսերը․․․ դեռ նոր փորվող գերեզմանների․․․ծնողներին նոր հանձնված մարմինների․․․», - գրել է նա։
«Չկա «հանգստություն»: Մարդու գոյության ամեն օրն է պայքար. երևի հենց մարդն է այն «հավերժական շարժիչը», որն այդքան փնտրում են...
Պայքար՝ ալարկոտությանդ դեմ, տխրության կամ հուսահատության, պայքար ավելորդ բաներ չանելու և վատ սովորությունների դեմ, պայքար հանուն սիրո կամ կյանքի, հանուն միջավայրիդ առողջության կամ պարզապես տանիք ունենալու), պայքար «ծերության» կամ գուցե մահվան վախը հաղթահարելու համար)))), պայքար՝ ինքդ դու դառնալու, հետո էլ ինքդ դու՝ մնալու))
Պայքար հոսանքին հակառակ մնալով անգամ հաստատուն լինելու և վերջապես այս լղոզվող աշխարհում՝ կին մնալու։
Իմ կյանքի իմաստությունը՝ էդ պայքարից ոչ թե հոգնելն է, այլ նոր ուժ ստանալը: Էդքան բան։
Հ.Գ. վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ, թե «մտքերս» իմը չեն։ Հմմմմմ... հարթ ուղեղին ո՞նց բացատրես, որ ծալքերում են առաջանում մտքեր, ու, որ էդ ակոսներիս մեջ ծնվող Անսպառ մտքերը ընկալելու համար էլ՝ ծալքեր են պետք ... Անխելք ու դատարկ, անծալք կինը առնվազն ձանձրալի է, երևի դրա պատճառով են միայն բամբասում, այլ կարողություն չկա... անծալք գլուխներում... ․․.մտածելն ու ստեղծելն իմ գոյակերպն է, միակ ու կոնստանտ վիճակը, որն իհարկե մարսելի չէ ոմանց համար))) տես՝ վերևում, ծալքերի մասին», - ավելի վաղ գրել էր Նազենի Հովհաննիսյանը, ապա հավելել «#ուղեղիֆիլտրչկա» հեշթեգը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը