Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Գրեմմիի» դափնեկիր Ֆիլիպ Լասիթերն իր էներգետիկ համերգով փակեց Yerevan Jazz Fest 2022-ը (ֆոտո/վիդեո)

15:30, 3 դեկտեմբերի

11 «Գրեմմիի» արժանացած ջազ երաժիշտ, շեփորահար Ֆիլիպ Լասիթերի համերգով երեկ՝ դեկտեմբերի 2-ին, փակվեց Yerevan Jazz Fest 2022-ը։ Հայտնի երաժիշտի համերգը, որի բացումը տրվեց Mad Blues Band-ի կողմից, կայացավ Ararat Music Night-ի շրջանակում։ 

Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնը կազմակերպվում է Ջազի հայկական ասոցիացիայի եւ Mezzo ակումբի ջանքերով։ Ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշեց, որ այս տարի ունեցել են 8 համերգ, որոնցից յուրաքանչյուրն անցել է լեփ-լեցուն դահլիճներում՝ հանդիսատեի բուռն արձագանքների ներքո․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Կարող եմ արձանագրել, որ այս տարվա փառատոնը հաջողված է՝ ինչպես միշտ:  Մյուս տարվա համար ավելի մասշտաբային մտքեր ունենք, փառատոնի փակումից հետո արդեն սկսելու ենք աշխատել, պատրաստվել հաջորդ տարվա ծրագրին: Մեզ պետք է, որ մեր երկրում միայն խաղաղություն լինի, ինչը ամենակարեւորն է բոլորիս համար, որպեսզի կարողանանք արարել եւ կազմակերպել մասշտաբային միջոցառումներ»,-հավելեց նա։

IMG20221202194101.jpg (165 KB)

Ֆիլիպ Լասիթերը հայտնի է որպես գործիքավորող եւ շեփորահար, որը համագործակցել է այնպիսի աստղային անունների հետ, ինչպիսիք են՝ Արիանա Գրանդեն, Timbaland-ը, Քելլի Ռոուլանդը, Ջիլ Սքոթը եւ այլք։ Աշխարհի մի շարք բեմերն ու փառատոնները գրաված երաժիշտը Seven Visions հյուրանոցում կայացած  իր առաջին հայաստանյան համերգին հնչեցրեց իր հեղինակային երգերը՝ փոխանցելով ու ստանալով էներգիայի մեծ պաշար։ «Ակնկալում եմ, որ հանգիստ չկանգնեք, այլ շարժվեք»,-բեմից ասաց երաժիշտը, որի խնդրանքն, իհարկե, անտեսել չէր լինի։ Հանդիսատեսը ողջ երեկոյի ընթացքում պարեց Լասիթերի հնչյունների ներքո, իսկ վերջում ճանապարհեց բարձր ծափահարություններով։ 

IMG20221202210210.jpg (163 KB)

Լրագրողների հետ զրույցում երգիչը նշեց, որ վայելել է ողջ երեկոն ու ստացել իրեն փոխանցած էներգիան․

«Իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես այն, իսկապես, վայելում եմ: Հանդիսատեսը հիասքանչ է: Միայն մեկ համերգով եմ այստեղ։ Այս պահի դրությամբ հասցրել եմ լինել «Արարատ» թանգարանում, որը շատ գեղեցիկ է, բայց հույս ունեմ՝ մինչեւ մեկնելս կհասցնեմ շրջել քաղաքով, համտեսել հայկական ուտեստներ»:

Երաժիշտի հայաստանյան այցը կարճ է, բայց տպավորություններն՝ ահռելի։ Նա նշեց, որ դեռեւս ծանոթ չէ հայկական երաժշտությանը, բայց փորձելու է այդ բացն էլ լրացնել։ 

IMG20221202210214.jpg (155 KB)

Yerevan Jazz Fest--ն այս տարի անցկացվեց 8-րդ անգամ: Փառատոնի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 15-ին՝ «Գրեմմիի» դափնեկիր վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգով։ 

IMG20221202210237.jpg (161 KB)

IMG20221202215845.jpg (148 KB)

IMG20221202210530.jpg (158 KB)

IMG20221202211415_01.jpg (208 KB)

IMG20221202214548.jpg (196 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել