MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Չառլին եւ շոկոլադի գործարանը» համալրեց Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը (ֆոտո)

13:33, 4 դեկտեմբերի

Դեկտեմբերի 3-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Ռոալդ Դալի  «Չառլին եւ շոկոլադի գործարանը» վիպակ-հեքիաթի հիման վրա բեմադրած ներկայացման պրեմիերան։

Ներկայացման ռեժիսորը Յուրա Կիրակոսյանն է, ում համար այս բեմականացումն իր առանձնահատկությունն ունի․

«Ուզում եմ նշել, որ ՊՀԹ-ի հետ համագործկցությունը իմ առաջին համագործկցությունն է պետական թատրոնում որպես բեմադրիչ, մեծ սիրով եւ գրկաբաց ընդունեցին եւ՛ ինձ, եւ՛ գործը, սակայն գործը դժվար իրականացնելի էր թվում, ես չէի հանձնվում եւ փորձում էի գտնել  լուծումներ եւ իրագործելու ճանապարհ»,- նշեց նա։

313788241_466173065599762_3928287224591293746_n.jpg (72 KB)

Լուսային լուծումներով, գունեղ եւ երաժշտական ներկայացման աշխատանքները մեկնարկել էին դեռ տարեսկզբին։ 1 ժամ տեւողությամբ այս բեմականացման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հայտնվելու բոլոր ժամանակների սիրելի հեքիաթներից մեկում՝ վայելելով Վիլի Վոնկայի շոկոլադե ֆաբրիկայի մթնոլորտը՝ իր բոլոր հետաքրքիր ու կախարդական կողմերով։

317227738_1973597049656423_9166005585301716710_n.jpg (65 KB)

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործական խմբին, համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քանի որ կարող եմ ասել, որ իրոք ունեցել ենք հետաքրքիր ընթացք, համատեղ արդարացված աշխատանք, ինչի արդյունքը հանդիսատեսը, հուսով եմ, տեսավ բեմում»,- հավելեց ռեժիսորը։

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն էմին Թորոսյանն էլ կարեւորեց ամբողջությամբ նոր, հրավիրված երիտասարդական թիմի հետ աշխատանքը։

317463600_817094732902082_7263554431342588201_n.jpg (124 KB)

Խոսելով ստեղծագործության կարեւորության եւ ասելիքի մասին՝ թատրոնի տնօրենն ընդգծեց, որ չարաշահումը մշտապես  բերում է արկածախնդրության, սխալների եւ այստեղ է, որ պետք է բերել ներկայացման գլխավոր կերպարի օրինակը․

«Չառլին գալիս է օրինակ ծառայելու հանդիսատեսին, պատանիներին։ Այստեղ մենք գործ ունենք նաեւ երեխաների միջոցով ծնողներին ասելիք ուղղելու հետ, ինչը ներկայացման մեջ շատ սուր կերպով երեւում է»։

Ներկայացման բեմադրող նկարիչն Արեգ Միրիջանյանն է, զգեստների նկարիչը՝ Նաիրա Նիազյանը, երկրորդ նկարիչը եւ անիմացիայի հեղինակը՝ Սիրանուշ Մխիթարյանը, երգերի եւ երաժշտական ձեւավորման հեղինակն է՝ Դմիտրի Հովհաննիսյանը։

317622390_688673072594520_2754167847291019783_n.jpg (61 KB)

317799849_846308103282650_5900195900693624161_n.jpg (65 KB)

317842060_713661693315064_8487293293954046441_n.jpg (66 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել