Դեկտեմբերի 3-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադի գործարանը» վիպակ-հեքիաթի հիման վրա բեմադրած ներկայացման պրեմիերան։
Ներկայացման ռեժիսորը Յուրա Կիրակոսյանն է, ում համար այս բեմականացումն իր առանձնահատկությունն ունի․
«Ուզում եմ նշել, որ ՊՀԹ-ի հետ համագործկցությունը իմ առաջին համագործկցությունն է պետական թատրոնում որպես բեմադրիչ, մեծ սիրով եւ գրկաբաց ընդունեցին եւ՛ ինձ, եւ՛ գործը, սակայն գործը դժվար իրականացնելի էր թվում, ես չէի հանձնվում եւ փորձում էի գտնել լուծումներ եւ իրագործելու ճանապարհ»,- նշեց նա։
Լուսային լուծումներով, գունեղ եւ երաժշտական ներկայացման աշխատանքները մեկնարկել էին դեռ տարեսկզբին։ 1 ժամ տեւողությամբ այս բեմականացման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հայտնվելու բոլոր ժամանակների սիրելի հեքիաթներից մեկում՝ վայելելով Վիլի Վոնկայի շոկոլադե ֆաբրիկայի մթնոլորտը՝ իր բոլոր հետաքրքիր ու կախարդական կողմերով։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործական խմբին, համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քանի որ կարող եմ ասել, որ իրոք ունեցել ենք հետաքրքիր ընթացք, համատեղ արդարացված աշխատանք, ինչի արդյունքը հանդիսատեսը, հուսով եմ, տեսավ բեմում»,- հավելեց ռեժիսորը։
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն էմին Թորոսյանն էլ կարեւորեց ամբողջությամբ նոր, հրավիրված երիտասարդական թիմի հետ աշխատանքը։
Խոսելով ստեղծագործության կարեւորության եւ ասելիքի մասին՝ թատրոնի տնօրենն ընդգծեց, որ չարաշահումը մշտապես բերում է արկածախնդրության, սխալների եւ այստեղ է, որ պետք է բերել ներկայացման գլխավոր կերպարի օրինակը․
«Չառլին գալիս է օրինակ ծառայելու հանդիսատեսին, պատանիներին։ Այստեղ մենք գործ ունենք նաեւ երեխաների միջոցով ծնողներին ասելիք ուղղելու հետ, ինչը ներկայացման մեջ շատ սուր կերպով երեւում է»։
Ներկայացման բեմադրող նկարիչն Արեգ Միրիջանյանն է, զգեստների նկարիչը՝ Նաիրա Նիազյանը, երկրորդ նկարիչը եւ անիմացիայի հեղինակը՝ Սիրանուշ Մխիթարյանը, երգերի եւ երաժշտական ձեւավորման հեղինակն է՝ Դմիտրի Հովհաննիսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)10:31, 3 փետրվարի
10:05, 3 փետրվարի
Սուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին09:00, 3 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 2 փետրվարի
Աստղային մետամորֆոզներ․ Շպռոտ (ֆոտո)