Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

7 նշան, որ նա քեզ այլեւս չի սիրում

21:32, 7 դեկտեմբերի

ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՄԻԱՅՆ ՁԵՐ ՎՐԱ

Ձեզ համար ավելի հեշտ է տաքսի կանչել օդանավակայանից տուն գնալու համար, քան նրան խնդրել դիմավորե՞լ Ձեզ։ Դուք գիտեք, որ եթե առաջարկեք նրան Ձեր իրերը վերցնել քիմմաքրումից, որը նրա ճանապարհին է, դա կնյարդայնացնի՞ նրան։ Դուք չեք ուզում վիճել եւ նախընտրում եք ինքնե՞րդ լուծել կենցաղային խնդիրները, քան նրան խնդրել։ Հենց սա էլ մոտավորապես նկատի ուներ Ախմատովան, երբ գրում էր. «Որքան խնդրանք ունի սիրելին միշտ։ Ում չես սիրում, նա խնդրանքներ չի ունենում»։ Ե՞րբ էր նա հաճույքով կատարում Ձեր ցանկությունները։ Ճիշտ է, երբ սիրում էր Ձեզ։

ՆՐԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՎԱՏ Է

Տղամարդը, որը Ձեզ այլեւս չի սիրում, սկսում է խուլ նյարդայնություն զգալ։ Դա միշտ չէ, որ գիտակցաբար է տեղի ունենում, եւ դժբախտ սիրահարի համար դժվար է գտնել տարբերությունը սովորական  դեպրեսիայի եւ հարաբերությունների ֆոնը փոխող ժամանակավոր խնդիրների միջեւ։ Ձեր ներկայությամբ նրա գլուխն անընդհատ ցավում է, նա նյարդային խնդրում է ցածր խոսել, չշեղել Ձեր խնդիրներով, չնյարդայնացնել մեկնաբանություններով, չչփչփացնել, չծխել, չխմել, չխանգարել իրեն եւ ինչ ասես…

Նա չի խնայում Ձեր զգացմունքները, չի հետեւում իր բառերին։ Դուք մոռացել եք հաճոյախոսությունների մասին, եւ արդեն ուրախալի է միայն այն, որ օրն անցնում է առանց սկանդալի՞։ Հավակնություններն աճում են ձնագնդու նման, իսկ Դուք Ձեզ անկյունում սեղմվա՞ծ եք զգում։ Կանգ առեք եւ մտածեք. միգուցե բանը նրանում չէ, որ Դուք ինչ–որ բան սխալ եք անում։ Նախկինում նա կարող էր ուշադրություն չդարձնել մանրուքներին, իսկ հիմա կշտամբում է ամեն առիթո՞վ։ Նյարդայնանում է անգամ նրանից, ինչը նախկինում առհասարակ խնդիր չէ՞ր համարում։ Ցավոք, եթե դա շարունակվում է ոչ թե մի քանի օր, այլ ամիսներ եւ տարիներ, ապա պետք է ընդունեք ակնհայտը. միայն սիրո անհետանալն է տղամարդուն դարձնում նյարդային եւ բծախնդիր։

ԹԵԹԵՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Տունն այն վայրն է, որտեղ միշտ լավ է եւ հարմարավետ։ Իսկ սերը միայն աֆրիկյան կիրք չէ, այլ հարմարավետության, փոխըմբռնման, վստահության եւ շահերի ընդհանրության զգացողություն։ Սիրո մեջ չպետք է դժվար լինի, հակառակ դեպքում դա խոսում է այն մասին, որ ինչ–որ բան սխալ է, եւ առաջացել է ցավոտ հարաբերությունների, բարդույթների եւ վիրավորանքների նյարդային պատմություն։

Իհարկե, վեճեր ամեն զույգ ունենում է, սակայն եթե այդ վեճերի փուլը ձգձգվում է, պետք է սթափ նայել իրավիճակին, որպեսզի հասկանաք, թե ինչն է կոտրվել։ Դժվար լուծվող խնդրի ինդիկատորներից մեկը թեթեւության զգացողության կորուստն է հարաբերություններում։ Նախկինում դուք նույն կատակի շուրջ ծիծաղում էիք, չէիք ձանձրանում միասին, իսկ հիմա այդ ներդաշնակությունից հե՞տք էլ չի մնացել։ Լռությունը դարձել է ծանր, երկխոսությունը չի ստացվում, իսկ ռոմանտիկա կամ սովորական սրտամոտ խոսակցություն ստեղծելու բոլոր փորձերը թատերական ներկայացմա՞ն են վերածվում։ Դուք մտածում եք, թե ինչ ասեք, որ նրան չզայրացնե՞ք։ Ի՞նչ  անեք, որ նա ժպտա։ Շտապում եք տուն հասնել, որպեսզի նա ձեզ չկշտամբի աշխատավայրում երկար մնալու համա՞ր։  Կամ, ընդհակառակը, ինքներդ եք վիրավորված լռում, երբ նա թողել է Ձեզ եւ ժամանակ է անցկացնում ընկերների հե՞տ։ Ցավոք, հարաբերություններից թեթեւության բացակայությունը վկայում է այն մասին, որ այդ հարաբերություններում այլեւս փրկելու բան չի մնացել։

ՆԱ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՁԵԶ ՀԵՏ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Նա սկսել է խուսափել Ձեզնից։ Սկզբում Դուք կարծում էիք, թե դա Ձեզ միայն թվում է։ Բայց ոչ, նա սկսել է երկար մնալ աշխատավայրում, ընկերներին սկսել է ավելի հաճախ հանդիպել, տանը խնդրում է իրեն չանհանգստացնել, քանի որ ծանր օր է ունեցել։ Թվում է, թե սարսափելի բան չկա, բոլորի հետ էլ լինում է։ Բայց ձեռքը սրտին դնելով՝ մենք հասկանում ենք, որ այդպես լինում է բոլոր նրանց հետ, ովքեր… չեն սիրում իրենց զուգընկերոջը։

Ձեզ երկրպագելու ժամանակ տղամարդը անհամբեր պատանու էր նման։ Նա ձգտում է Ձեզ կողքին լինել, հաճելի անակնկալներ անել, հաճոյախոսություններ անել։ Ժամանակի հետ կիրքն անհետանում է, բայց հարաբերություններում, որտեղ զգացմունք կա, չեն լինում պահեր, երբ տղամարդն ամեն առիթով փախչում է տնից եւ նորանոր պատճառաբանություններ գտնում։ Նա նոր զբաղմունք է գտել եւ նոր հետաքրքրություններ, նոր ծանոթներ, նա սկսում է հաճախ խուսափել բացատրություններ տալուց եւ Ձեր հարցերը  «գլուխ արդուկել» է համարում։ Մի խոսքով, Դուք հասկանում եք, որ իզուր հույսեր եք փայփայում, որ նա ուղղակի հանգստի կարիք ունի։ Ոչ, ցավոք, պատասխանը շատ պարզ է. նա Ձեզ այլեւս չի սիրում։

ԴՈՒՔ ՀԱՄԱՏԵՂ ՊԼԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՔ

Սիրող զույգին բնորոշ է համատեղ պլաններ կազմելու ցանկությունը։ Առողջ հարաբերություններում մարդիկ միշտ ընդհանուր պլաններ եւ դրանց շուրջ քննարկումներ են ունենում։ Պլանները Ձեզ հետ չկիսելու ցանկությունը, Ձեր գործերի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը գլխավոր նշաններից է, որ տղամարդը Ձեր նկատմամբ սառել է։ Հենց որ ապագայի մասին խոսելիս նրա բառապաշարից անհետանում է «մեր» բառը, արժի մտածել, որ մի բան սխալ է։

ՆԱ ՍԵՔՍ ՉԻ ՈՒԶՈՒՄ

Դուք լրջորեն կարծում եք, որ տղամարդը, որը խուսափում է Ձեզ հետ ֆիզիկական շփումից, սիրո՞ւմ է Ձեզ։ Եթե, իհարկե, տղամարդն առողջ է։ Ստիպված ենք Ձեզ հիասթափեցնել։ Սեքսից հրաժարվելը գրեթե միշտ նշանակում է միայն այն, ինչ ակնհայտ է։ Եթե սեռական կյանքը երկար ժամանակ բացակայում է, ապա բոլոր հիմքերը կան կարծելու, որ տղամարդն ուրիշ հարաբերություններ ունի։ Հազվադեպ դեպքերում նա պարզապես կարող է հոգնած լինել կամ սթրեսի պատճառով ուժերի անկում է գրանցվել, բաց դա չի կարող շատ երկար տեւել։

ՆԱ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՁԵԶ

Միայն կնոջը չսիրող տղամարդն է իրեն թույլ տալիս անհարգալից վերաբերմունք դրսեւորել նրա նկատմամբ։ Եթե նա սկսել է ծաղրել Ձեր թերությունները, քննադատել թուլությունները, արժեզրկել Ձեր ձեռքբերումները, ապա, ցավոք, պիտի հասկանաք, որ դա շատ տագնապալի նշան է։ Մի սնեք Ձեզ դատարկ խոսքերով, թե նա պարզապես հոգնած է եւ ժամանակ առ ժամանակ ամեն ստից բանից բորբոքվում է։ Ակնհայտ է, որ Դուք այլեւս նրա համար թանկ չեք։

 Աղբյուրը՝  Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել