Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 8 դեկտեմբերի

ԽՈՅԵՐ

Ընտանիքում հարաբերությունները լարված կլինեն, ինչը իհարկե ձեզ անհանգստություն կպատճառի։ Ամեն դեպքում, պետք է փորձեք ձեզ կառավարել։ Ընտանիքի մյուս անդամների կողմից առաջին քայլի մի սպասեք։

ՑԼԵՐ

Խորհուրդ է տրվում, որ այս օրն անցկացնեք բնության գրկում։ Ձեզ հետ վերցրեք նաեւ ընտանիքի մյուս անդամներին։ Եթե եղանակը լավը չէ, գնացեք կենդանաբանական այգի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելիին այսօր կհամակի մի կպչուն միտք, թե նա ձեզ արժանի չէ։ Ոչ-ոք նրան չի կարողանա հակառակն ապացուցել։ Մի՞գուցե դուք փորձեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր հոգատարության եւ հուսադրման կարիքը կունենա։ Այնպես որ՝ եթե անգամ դուք ինքներդ չեք հավատում ձեր ուժին, ցույց մի տվեք դա նրա մոտ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ անիմաստ թվացող հարցեր կտա։ Սակայն պետք չէ նրան ասել, որ այդ հարցերի պատասխանները նա կարող էինքնուրույն էլ գտնել։ Փորձեք պատասխանել նրան, այդպես կխուսափեք կոնֆլիկտից։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիից շատ բան կպահանջեք։ Բայց պետք չէ նրան փոխել՝ դարձնելով ձեր իդեալը։ Նախ՝ մեկ օրում մարդը չի կարող ամբողջությամբ փոխվել, երկրորդ՝ այդպես կվտանգեք ձեր հարաբերությունները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա ասել, թե որքան յուրահատուկ եք դուք իր համար։ Չգիտես՝ ինչու չեք ցանկանա նրան հավատալ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելիի հետ համատեղ զբոսանքը շատ օգտակար կլինի ձեզ համար։ Ցավոք՝ դրանք պարբերական բնույթ չեն կարող ունենալ, քանի որ դուք բավականաչափ ժամանակ չեք ունենա դրանց համար, բայց սա հրաշալի հնարավորություն կլինի հետագա խնդիրները լուծելու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք փորձում եք թաքնվել ձեր խնդիրներից՝ ամենը թողնելով ձեր երկրորդ կեսի ուսերին։ Կարծում եք՝ նա հեշտությա՞մբ է դա տանում։ Նրա բարկությունը նոր խնդիրներ կառաջացնի ձեզ համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եղեք համարձակ, հատկապես, սիրելիի հետ հարաբերություններում։ Նրան հաստատ ձանձրացրել է ձեր հարաբերությունների միապաղաղությունը։ Փոփոխությունն օգտակար կլինի երկուսիդ համար էլ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կների ձեզ։ Իսկ ձեր սխալը ձեզ շատ չնչին կթվա։ Ամեն դեպքում, ներողություն խնդրելն ավելի հեշտ կլինի, քան պատճառաբանություններ մտածելը։

ՁԿՆԵՐ

Այսօր մի խելահեղ մտահղացում կունենաք, որը դուր կգա ձեր սիրելիին եւ նա անպայման կցանականա դա իրագործել։ Կարեւորը դուք ինքներդ չհիասթափվեք այդկերպ կհիասթափեցնեք նաեւ նրան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել