Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Billboard կայքն անդրադարձել է Ռոզա Լինի համաշխարհային հաջողությանն ու Billboard-ի հիթ շքերթում Snap երգի առաջատար հորիզոնականին

16:10, 7 դեկտեմբերի

Billboard հայտնի ամսագրի կայքն անդրադարձել է «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինին՝ պատմելով, թե ինչպես հայկական փոքրիկ քաղաքի աղջիկն իր Snap երգով նվաճեց համաշխարհային հիթ շքերներն ու դարձավ Billboard-ի Adult Alternative Airplay հիթ շքերթի առաջատարը։ 

Billboard-ի հետ զրույցում երգչուհու մենեջեր Թամար Կապրելյանը նշել է, որ «Եվրատեսիլ»-ում 20-րդ հորիզոնականից հետո իրենք որոշել են ոչ թե առաջ անցնել ու աշխատել նոր երգի շուրջ, այլ ամբողջ ուժերը կենտրոնացնել Snap-ի՝ էլ ավելի լայն տարածման վրա։ Արդյունքում կիրառել  են սոցիալական տարբեր հարթակները, որոնցից մեկը TikTok-ն էր։ Այստեղ երգը գրանցեց ռեկորդային տարածում, միլիոնավոր հոլովակներ ու դիտումներ։

TikTok-ում Snap-ի տարածումը հասավ մինչեւ Billboard Hot 100 հիթ շքերթ, իսկ Billboard-ի Adult Alternative Airplay շքերթում հայ երգչուհու հիթը 7 շաբաթ շարունակ զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այժմ Snap-ը երկրորդ հորիզոնականում է։

«Ես միշտ կլինեմ ազնիվ իմ գործում։ Իմ երաժշտությունը ներկայացնում է այն ամենը, ինչի միջով ես անցել եմ։ Ես եկել եմ Հայաստանից, ու այն, որ այսօր իմ երազանքը կատարվում է, անհավատալի է թվում»,-կայքին տված հարցազրույցում նշել է երգչուհին։

Ռոզա Լինը Snap-ը կատարել է նաեւ Ջեյմս Քորդենի The Late Late Show-ի շրջանակում՝ այն ներկայացնելով հայկական դեկորներով ու գործիքավորմամբ։ Երգչուհին, որպես հատուկ հյուր, իր հիթը ներկայացնելու է նաեւ Երեւանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուի ընթացքում։

Լուսանկարը՝ Ռոզա Լինի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել